ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սույն թեմայի շահարկումը կարող է հղի լինել մի շարք նոր ու անցանկալի բացահայտումներով»

11.03.2017 14:20 ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
«Սույն թեմայի շահարկումը կարող է հղի լինել մի շարք նոր ու անցանկալի բացահայտումներով»

Ստորեւ նշված տեսանյութը ճանաչվել է օրինական ապացույց «Անալիտիկի» գործից, մինչդեռ բերվում է որպես հերքում այսօր «Հրապարակ» թերթում` «Անի ջան, ողջույն, եթե հարմար է, գումարն ուղարկում եմ» հոդվածի բովանդակությամբ:

Մինչդեռ, ըստ «Ալյանս» կուսակցության մամուլի խոսնակ ՎԱՐԴԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ, հոդվածում շարադրված մտքերը իրականությանը չեն համապատասխանում եւ հնարված են լրագրողի կողմից:

«Հուշում ենք որոշ շահագրգիռ պաշտոնյաներին, որ նախընտրական շրջանում սույն թեմայի շահարկումը կարող է հղի լինել մի շարք նոր ու անցանկալի բացահայտումներով, ուստի` խորհուրդ ենք տալիս չփորձել ուղորդել սույն գործով դատական պրոցեսը», - շեշտում է Վ. Քոչարյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА