ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում (տեսանյութ)

10.03.2017 18:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ ոստիկանապետն աշխատանքային խորհրդակցություն  է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում (տեսանյութ)

Մարտի 10-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Շիրակի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա է եղել Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ 
Վլադիմիր Գասպարյանը դրական է գնահատել 2016 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության ցուցանիշները և որպես արդյունավետության հետագա բարելավման գործոն կարևորել մասնավորապես օպերատիվ ծառայությունների և համայնքային ոստիկանության փոխգործակցության ապահովումը: 

Անչափահասների հետ տարվող աշխատանքներում ոստիկանության պետն առանձնացրել է դպրոցական տեսուչների աշխատանքի դրական արդյունքները: 

Համապետական ընտրությունների շրջանում ոստիկանության խնդիրներին անդրադառնալով՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է լիարժեք յուրացնել ոստիկանների գործողությունների ուղեցույցի դրույթները, քաղաքացիներին բացատրել իրենց իրավունքներն ու պարտականությունները, անհանդուրժող լինել օրինախախտումների նկատմամբ:

Ստորաբաժանումների և ծառայությունների խնդիրների քննարկումից հետո Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА