ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում. տորիկ եւ ռեստոր-տորիկ լինզաների միջոցով

10.03.2017 15:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Աստիգմատիզմի ու տարիքային հեռատեսության շտկում. տորիկ եւ ռեստոր-տորիկ լինզաների միջոցով

Աստիգմատիզմի ու կատարակտի պատճառով, եթե ձեր տեսողությունը լուրջ խնդրի առաջ է գանգնեցրել, ապա Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ձեզ հնարավորություն է տալիս հատուկ լինզաների տեղադրմամբ միաժամանակ ազատվել երկու խնդիրներից:

Տորիկ լինզաների իմպալնտացիան աստիգմատիզմի եւ կատարակտի  լուծման ամենաարդյունավետ տարբերակներից է: Նախկինում, եթե հիվանդի մոտ առկա էր եւ՛ աստիգմատզիմ, եւ՛ կատարակտ, որոշակի  դժվարություններ էին ի հայտ գալիս վիրաբույժի համար, քանի որ անգամ կատարակտի հեռացումից հետո աստիգմատզիմը չէր վերանում:

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարակտի հեռացման վիրահատությունները կատարվում են  գերժամանակակից Verion  համակարգի կիրառմամբ, որն երաշխավորում է վիրահատության ճշգրիտ հաշվարկ եւ պլանավորում: Տորիկ լինզաները խորհուրդ են տրվում.

  • Կատարակտ ունեցող հիվանդներին
  • Աստիգմատզիմ ունեցող հիվանդներին
  • Հիվանդներին, ովքեր ունեն ձեռքբերովի աստիգմատիզմ
  • Եղջերաթաղանթի հիվանդություններ ունեցող հիվանդներին
  • Եղջերաթաղանթի տրավմա ունեցող պացիենտներին, ովքեր անհաջող ռեֆրակցիոն վիրահատություն են տարել
  • Այն մարդկանց, ում եղջերաթաղանթի փոխպատվաստում է արվել /նման հիվանդները  մեծամասամբ ունենում են աստիգմատիզմի բարձր աստիճան, ինչը մեծ խնդիր է առաջացնում կոնտակտային լինզաների ու ակնոցների ընտրության հարցում/:

Տորիկ լինզան դրվում է աչքի պղտորված ոսպնյակի փոխարեն արդյունավետ վիրահատության միջոցով` ֆամոէմուլսիֆիկացիայի մեթոդով: Իսկ մինչ վիրահատությունը հիվանդը մանրամասն հետազոտվում է, քանի որ լիարժեք ախտորոշումը շատ կարևոր  նախապայման է նման վիրահատության իրականցման համար:

Տորիկ  լինզաների ընտրությունը խիստ անհատական է , հաշվի են առնվում հիվանդի աչքի կառուցվածքային առանձնահատկություններն ու խնդիրները, պացիենտի տարիքը, կենսակերպը, գործունեությունը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА