ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՎՐԻԿԱ

10.03.2017 19:55 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԷՎՐԻԿԱ


(ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂՈՒՄ ԵԼՈՒՅԹԻՑ)
«Անվտանգությունը սկսվում է սահմանից»:
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ` 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
(ՀԱՐՎԱՐԴ ՉԵՄ ԱՎԱՐՏԵԼ, ԲԱՅՑ 
ՄԵԾ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՄ ԱՆՑԵԼ 
ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հասկացանք, որ Հարվարդ չես ավարտել, բայց դու բացի Առինջի ծխական դպրոցից ուրիշ տեղ ավարտե՞լ ես:


ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԾԱՌՈՒԿՅԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԿԸՀ-ԻՆ 
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 
ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԽՈՍՏԱՆԱԼՈՒ 
ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Խոստացանք, հո չտվինք:


ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ 
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԹԻԿՆԱՊԱՀԻ` 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՄՈՏ 
ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ոչ միայն քաղաքական գործիչներն են ճամբարից ճամբար թռնում, այլ նաեւ նրանց ախրանիկները եւ վարորդները:ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ` 
ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ
(ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻ ԳՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ` «ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Դու որ չլինեիր, ես սահմանամերձ գոտի գնացողը չէի:


ՕՍԿԱՆՅԱՆԸ` 
ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԻՆ
(ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏԻ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ոտնամուտս խերով լինի...
ԸՆԴՀԱՆՈՒՐ 
ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
(ԲԵԼԱՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կանանց համաշխարհային կոնգրեսից հատնում են, որ հաշվի առնելով Լուկաշենկոյի եւ Ալիեւի ընդհանուր հետաքրքրությունը Մեհրիբանի նկատմամբ, առաջարկում են երկու պետությունները միավորել եւ կոչել Բելազբեյջան: 


ԶԱՐՈՒՀԻ 
ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
– Րաֆֆին մեղանչեց իմ դեմ, սակայն ես չմեղանչեցի ոչ ոքի դեմ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА