ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 10

10.03.2017 05:06 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 10

ԽՈՅ (21.III–20.IV)

Դրական հույզերով լի հաջող օր է: Հնարավոր են հաճելի նորություններ, չեն բացառվում ընկերների հետ չպլանավորված հանդիպումները: Աշխատանքի կամ սեփական բիզնեսի հետ կապված հիանալի գաղափարներ կունենաք: Սակայն մտածածն ավելի ուշ կհաջողվի իրագործել, այնպես որ համբերությամբ զինվեք:

Հարմար օր է աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու, պաշտոնական տոնակատարություններին ու ոչ ֆորմալ երեկույթներին մասնակցության համար: Ոչ միայն լավ կանցկացնեք ժամանակը, այլև հետաքրքիր բաներ կիմանաք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով ձեր կյանքում կարևոր դեր կխաղան:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Բարեհաջող օր է, որը հարմար է կարևոր աշխատանքային հարցեր լուծելու համար: Այնտեղ, որտեղ խոսքը կարիերային ու բիզնեսին կվերաբերվի, սխալներ թույլ չեք տա, ներքին ձայնը հուսախաբ չի անի: Գործընկերների ու ղեկավարության հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն կունենաք, վերջ կդնեք տարաձայնություններին:

Չի բացառվում, որ ստիպված կլինեք փաստաթղթերի ձևակերպմամբ զբաղվել, պետհիմնարկներ այցեր կատարել: Հիանալի գլուխ կհանեք դրանցից, կարող եք չվախենալ ձգձգումներից: Հնարավոր են դրամական մուտքեր ու թանկարժեք նվերներ:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Հեշտ օր չէ: Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջ գալ, սակայն կկարողանաք հաղթահարել դրանք, եթե լրջորեն տրամադրվեք: Պետք չէ մատների արանքով նայել նույնիսկ աննշան խնդիրներին. ինչքան ավելի շուտ զբաղվեք դրանց լուծմամբ, այնքան ավելի լավ: Կարևոր գործերում լավ է հույս դնել սեփական ուժերի վրա, ոչ ոքի չվստահել: Հանգստություն պահպանեք և զոհ մի գնացեք պրովոկացիաներին: Դա կօգնի խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից:

Մտերիմներին հաճելի անակնկալներ անելու, հետաքրքիր ընտանեկան տոն կազմակերպելու հնարավորություն կունենաք:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Օրվա առաջին կեսը շատ հաջող կանցնի: Ժամանակը մաքսիմալ արդյունավետ օգտագործեք: Կարևոր հարցերը լուծելու, հին պլաններն իրագործելու հնարավորություն կունենաք: Հավանական են գործնական հարաբերություններում լավ փոփոխություններն ու աշխատանքի մեջ առաջընթացը: Ժամանակի ընթացքում դրական միտումների ուժը կնվազի: Կարող են դժվարություններ առաջ գալ, սակայն կգտնեք դրանք հաղթահարելու ձևը:

Հիշեք. կարևոր է խուսափել գերծանրաբեռնվածությունից: Մեծ ֆիզիկական ջանքեր պահանջող գործերը լավ է հետաձգել կամ հանձնարարել մեկ ուրիշին:

 

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Հաջող օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, օգտագործեք առիթը համարձակ պլանները կյանքի կոչելու, դրված նպատակներին հասնելու համար: Չեք հրաժարվի մտածածից, նույնիսկ եթե շրջապատողները դեմ լինեն ձեր մտահղացումներին: Ոչ ոքի չվիրավորելու համար ձեզ նրբանկատ պահեք: Հիմա հարաբերություններ փչացնելը ոչ ոքի պետք չէ: Կարող եք նոր համախոհներ գտնել, ընդ որում՝ չի բացառվում, որ նրանք ազդեցիկ անձինք կլինեն, որոնք ունակ են արագ լուծել ձեր խնդիրները:

Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը: Այսօր բռնկված զգացմունքը շատ ավելի ուժեղ և լուրջ կլինի, քան կարող է թվալ առաջին հայացքից:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը բարդ կլինի: Առավոտյան ցանկալի չէ կարևոր որոշումների ընդունումը, ինչպես նաև այն մարդկանց հանդիպելը, որոնցից աջակցություն եք ակնկալում: Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, կվիճեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Աստիճանաբար դրական միտումների ուժը կմեծանա. ձեզ ավելի վստահ կզգաք, ժամանակը լավ կանցկացնեք:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ուղևորություններ, անսովոր միջոցառումներ, որոնք դեռ երկար կհիշվեն: Սիրելիին հաճելի անակնկալ անելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Զգույշ եղեք, խուսափեք չարդարացված ռիսկի դիմելուց ու չմտածված արարքներից: Կարող եք նախկինում սկսած լուրջ գործերին ու խնդիրներին վերադառնալ: Դա ջանքեր կպահանջի, սակայն հաջողության հասնելու հավանականություն կա: Խնայող եղեք, հետ կանգնեք ավելորդ ծախսերից:

Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը: Կվիճեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Սակայն հաշտվելը դժվար չի լինի. ներքին ձայնը կհուշի՝ ինչ անել, որ տարաձայնությունները մնան անցյալում:

 

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Հաջող օր է: Ամեն ինչ հեշտ կտրվի, իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակներին: Հաջողությամբ կլուծեք գործնական հարցերը, որոնց վրա երկար ժամանակ գլուխ էիք կոտրում, հիանալի գլուխ կհանեք նախագծերից, որոնք ձեր գործընկերների ուժերից վեր են եղել: Չի բացառվում կարիերայում առաջընթացը: Նոր պաշտոն զբաղեցնելու համար ստիպված կլինեք նոր բան սովորել:

Օրը հարմար է մտերիմների հետ շփումների, ընկերական հանդիպումների, սիրային ժամադրությունների համար: Ոչ միայն լավ լեզու կգտնեք մտերիմների հետ, այլ նաև կհարգեք նրանց ցանկություններն ու հետաքրքրությունները. դա կօգնի հարաբերությունները դեպի լավը փոխել:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Զգույշ եղեք: Հեշտ օր չէ: Միշտ չէ, որ կհաջողվի ճիշտ գնահատել ուժերը. հնարավոր են սխալներ ու արարքներ, որոնց համար ավելի ուշ ստիպված կլինեք զղջալ: Ցանկալի չէ կարևոր որոշումներ ընդունելը, հատկապես՝ առավոտյան: Գործնական բանակցությունները լարված կընթանան: Չեն բացառվում վեճերը, որոնք տհաճ հետք կթողնեն:

Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հանգիստ կանցնի, սակայն գլխապտույտ հաջողություններ չի խոստանում: Կարող եք օգնության հարցով դիմել ընկերներին ու հարազատներին. նրանք չեն մերժի:

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Հաջող օր է: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ: Լուրջ տրամադրված կլինեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի, պատրաստ կլինեք ջանքեր գործադրել ուզածին հասնելու համար: Լավ կանցնեն գործնական հանդիպումները, բարձր մակարդակի բանակցությունները: Նոր համախոհներ գտնելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Լավ գլուխ կհանեք ֆինանսական հարցերից: Շահավետ գործարքներ կկնքեք, կգտնեք եկամուտները մեծացնելու ձևը:

Ընտանիքի անդամներին օգնելու, կարևոր հարցերը լուծելուն աջակցություն ցույց տալու հնարավորություն կունենաք:

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Հիանալի օր է: Հաջողությունը կժպա ձեզ, կարող են իրականանալ վաղեմի երազանքները: Չեն բացառվում գայթակղիչ գործնական առաջարկները: Ամբիցիոզ ու համառ Ջրհոսները կկարողանան բարձրանալ կարիերայի աստիճաններով, գրավել մի դիրք, որին վաղուց էին արժանացել: Լավ կանցնեն հանդիպումները, կուրախացնի մտերիմների հետ շփումը: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները, այդ թվում՝ հեռվից եկած մարդկանց հետ:

Հնարավոր են չպլանավորված ծախսեր, սակայն ֆինանսական դժվարություններից վախենալ չարժե: Դրամական մուտքերն իրենց սպասեցնել չեն տա:

 

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Աշխատեք հնարավորինս արդյունավետ օգտագործել օրվա առաջին կեսը: Դա արդյունավետ շրջան է, երբ հնարավոր կլինի մինիմում ջանքեր գործադրելով հիանալի արդյունքների հասնել: Ամեն ինչ հաջող կընթանա, լավ գաղափարներն էլ ճիշտ ժամանակին կառաջանան: Իրենց մասին անսպասելի կհիշեցնեն մարդիկ, որոնց հետ կցանկանայիք շփվել: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կլինի, բայց թույլ չի տա նշանակալի հաջողությունների հասնել: Սակայն այս հատվածն էլ դրական հույզերով ու հաճելի անակնկալներով լի կլինի, այդ թվում՝ սիրային պլանում:

 

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА