ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 9

09.03.2017 02:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 9

ԽՈՅ (21.III–20.IV)

Հավանական են չպլանավորված գործնական հանդիպումները, չի բացառվում, որ ստիպված լինեք քննարկել կարևոր հարցերն այն ժամանակ, երբ դրան պատրաստ չեք լինի: Անհրաժեշտություն կլինի պատասխանել բարդ ու տհաճ հարցերի, շփվել մարդկանց հետ, որոնցից կնախընտրեիք հեռու մնալ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է կրթության ու հետազոտական գործունեության համար: Կշփվեք մարդկանց հետ, որոնք պատրաստ կլինեն փոխանցել իրենց փորձը, լավ խորհուրդներ տալ: Ոչ մեծ ուղևորությունները հաջող կանցնեն ու կբարձրացնեն տրամադրությունը:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Հաջող օր է: Կարող եք աշխատանքի, ուսման կամ բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ ընդունել. սխալներ թույլ չեք տա, ճիշտ ուղի կընտրեք: Հաջող կլինեն մասնագիտական փորձարկումները: Շահավետ գործարքներ կնքելու ու եկամուտների նոր աղբյուր գտնելու հնարավորություն կունենաք:

Հավանական են հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներն ու հաճելի ծանոթությունները: Չի բացառվում նոր հարաբերությունների սկիզբը, որն անակնկալներով լի կլինի: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք գումարի հետ: Հնարավոր են անհաջող գնումներ, ոչ մեծ ֆինանսական կորուստներ:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Շփման համար լավ օր է: Նոր գործնական կապեր հաստատելու, հարաբերություններն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Կարևոր տեղեկատվություն կստանաք, որն էլ շուտով պետք կգա աշխատանքի մեջ: Բաց մի թողեք ինչ-որ նոր բան իմանալու հնարավորությունը:

Ե′վ գործնական, և′ անձնական հարցերը հաճելի կլինի հակառակ սեռի հետ քննարկելը. նրանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

 

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Հետաքրքիր օր է՝ լի նոր գաղափարներով ու պլաններով: Ձեր առջև նոր նպատակներ կդնեք, չեք հրաժարվի դրանցից նույնիսկ եթե խոչընդոտներ առաջ գան, ձեռք բերածի վրա կանգ չեք առնի: Հնարավոր է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ: Մասնագիտական սանդուղքով վեր բարձրանալու, պիտանի կապեր հաստատելու հնարավորություն կունենաք:

Կշփվեք ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ, ինչ-որ նոր բան կիմանաք: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը: Օրը բարենպաստ է լուրջ հարաբերություններ սկսելու համար:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Օրը հաջող ու արգասաբեր կլինի: Ժամանակն իզուր մի վատնեք, կենտրոնացեք կարևոր գործերի վրա, ջանքեր գործադրեք նպատակներին հասնելու համար: Կարող եք գործարքներ կնքել, համաձայնագրեր ստորագրել, պայմանավորվել երկարատև համագործակցության համար, փաստաթղթեր ձևակերպել ու լուծել իրավաբանական հարցերը:

Օրը հարմար է համախոհներ փնտրելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, նույնիսկ երկար ճանապարհը հոգնեցուցիչ չի լինի:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Ուշադիր եղեք: Այսօր իրադարձությունները կարող են ամենալավ ձևով չզարգանալ. պետք է զգույշ գործել, խուսափել շտապ որոշումներից ու չմտածված արարքներից: Հնարավոր են չպլանավորված ծախսեր. դրանք միշտ չէ, որ անհրաժեշտ կլինեն: Գումարը ծախսելուց առաջ փորձեք գլուխ հանել իրավիճակից:

Օրը հարմար է մտերիմների հետ շփումների, ընտանիքի գրկում հանգստանալու, բարեկամական կապերն ամրապնդելու համար: Խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից. դա վատ կանդրադառնա առողջության վրա: Երեկոն կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Կենտրոնացեք: Օրը հաջող ու արգասաբեր կլինի, եթե լուրջ տրամադրվեք, աչքից բաց չթողնեք մանրուքները, չծուլանաք: Կարգապահությունը կարևոր կլինի նույնիսկ մանրուքներում և հատկապես նրանց համար, ովքեր մտադիր են օրն առանց հրահանգների սպասելու կազմակերպել: Մի կորցրեք ինչ-որ օգտակար բան սովորելու, աշխարհայացքն ընդլայնելու հնարավորությունը: Նոր գիտելիքների հետ էլ ապագային վերաբերող լավ գաղափարներ առաջ կգան:

Հնարավոր են դրամական մուտքեր: Կարող եք գնումներ կատարել, ձեռք բերել ձեզ անհրաժեշտ իրերը:

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Օրը հաջող կանցնի ու դրական հույզեր կպարգևի: Նոր գաղափարներ ու պլաններ առաջ կգան: Մտածածը շատ արագ կյանքի կոչելու հնարավորություն կունենաք, եթե օգտվեք հին ընկերների աջակցությունից: Գումարի և ունեցվածքի հետ կապված հարցերում հույսը դրեք ներքին ձայնի վրա:

Հեշտությամբ լեզու կգտնեք մտերիմների հետ, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Կկարողանաք ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում վիճել էիք: Հնարավոր են հաճելի փոփոխություններ ընտանիքում կամ հարազատների հետ կապված նորություններ:

 

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Հաջող օր է աշխատանքի, գործնական հանդիպումների ու կարևոր հարցերի քննարկման համար: Կարող եք ապագայի պլաններ կազմել. կասկած չկա, որ կկարողանաք կյանքի կոչել դրանք: Ուշադիր կլինեք, ոչինչ աչքից բաց չեք թողնի, կգուշակեք՝ ինչպես կընթանան իրադարձությունները: Շրջապատը սովորականից ավելի հաճախ կդիմի ձեզ խորհուրդների խնդրանքով:

Կարող եք բարդ, մասշտաբային նախագծերին անցնել: Համախոհները հաճույքով կաջակցեն, ազդեցիկ անձինք էլ շուտով իրենց օգնությունը կառաջարկեն: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, որոնք անձնական կյանքում փոփոխությունների սկիզբ կդնեն:

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Շատ հաջող օր է: Այն հարմար է համախոհների հետ ապագայի պլանները քննարկելու, հետաքրքրող հարցերի մասին զրուցելու համար: Կհանդիպեք մարդկանց, որոնք կօգնեն կյանքի կոչել կարևոր պլանները: Պատրաստ եղեք նրան, որ անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Կարող եք գործարքներ կնքել, գնումներ ու ներդրումներ անել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ ու լուծել կազմակերպչական հարցերը:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ընտանեկան գործերին, որոնցից էլ հրաշալի գլուխ կհանեք:

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Լավ օր է խոշոր գնումների, կարևոր գործարքներ կնքելու համար: Ջրհոսներից ոմանք նշանակալի շահույթ կստանան, մյուսներն էլ աստիճանաբար կհասնեն եկամուտների ավելացմանը: Հնարավոր են անսպասելի գործնական հանդիպումներ, կապեր ազդեցիկ անձանց հետ: Լավ տպավորություն կթողնեք ու արդյունավետ բանակցություններ կանցկացնեք:

Անձնական հարաբերությունների դաշտում կգերակշռի դրական միտումների ուժը: Կոնֆլիկտներն ու վեճերը քիչ հավանական են, հիանալի լեզու կգտնեք մտերիմների հետ:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Օրը խոշոր փոփոխություններ է խոստանում: Դրանք տեղի կունենան ձեր նախաձեռնությամբ: Այսօր պատրաստ կլինեք կարևոր որոշումներ ընդունելուն ու դեպի նպատակ քայլ կատարելուն, չեք վախենա դժվարություններից ու պատասխանատվությունից: Մտերիմները կաջակցեն ձեզ: Եթե կասկածներ ունեք, անհարմար մի զգացեք նրանց խորհուրդներով դիմելուց:

Կարող եք երկարատև նախագծեր ստանձնել, օրինակ՝ լուրջ կրթություն, շինարարություն կամ վերանորոգում սկսել: Հնարավոր են նշանակալի ծախսերը, սակայն ֆինանսական պատկերը ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի:

 

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА