ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ

08.03.2017 20:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՊՈԵՏԱԿԱՆ ԶԵՂՈՒՄ


Լեւոն պապին էլ մանուկ է եղել,
Մեզ նման պստիկ, ժիր ու սիրունիկ...
ՄԱՐԴ-ԴԱՇԻՆՔ
(ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ` ԾԱՌՈՒԿՅԱՆ ԱՆՀԱՏԻ ՎՐԱ 
ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մենք բոլորս Ծառուկյան ենք...


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԲՀԿ
(ԲՀԿ-Ի ՑՈՒՑԱԿՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ 
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Տնով, տեղով, ամբողջ ցեղով,
Քեռի, փեսա, ինչ իմանաս,
Էլ ով է սա, գալիս են
Ու անվերջ գալիս: 


ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ 
ԲՈՐՍԱ
Ըստ տնտեսագետների` հետեւելով քարոզարշավին մասնակից կուսակիցների նախընտրական ծրագրերի կետերին, հասկանում ես, որ Հրանտ Բագրատյանը իր հարյուր կետանոց ծրագիրը բաժանել ա մասերի եւ ծախել ՀՎԿ-ին 30 կետ, Բարգավաճին` 15 կետ, իսկ մնացածի համար` ով ինչ կտա:


ՎԱՐՉԱՊԵՏԸ` 
ԱՆԴՐԱՆԻԿ 
ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ` ՈՒԶՈՒՄ ԵՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էդ ներդրումները ինչի տարար Հայաստանից, որ հիմա էլ ուզում ես բերել:


ՕԼԵԳ ԵՍԱՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՍՈԼՈՎՅՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Էս Սոլովյովների ձեռքը վառվում է, վառվում...

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА