ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ կանանց տասնյակում

08.03.2017 16:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ կանանց տասնյակում

RT հեռուստաալիքի և Sputnik գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ներառվել է ռուսաստանցի ամենահաջողակ գործարար կանանց տասնյակում։

Russia Today հեռուստաալիքի և Sputnik միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը 2016 թվականի արդյունքներով ընդգրկվել է Ռուսաստանի ամենահաջողակ գործարար կանանց ցուցակում։  Հայ աղջիկն ու նրա Sputnik–ը փակեցին հարցը Ցուցակը կազմել էր Բիզնեսի և քաղաքականության ինստիտուտը, որպես փորձագետներ հանդես են եկել ռուսական առաջատար վերլուծական գործակալությունների 17 ներկայացուցիչներ, ռուսական ԶԼՄ-ների լրագրողներ և գործարարներ։ Վարկանիշը գլխավորում է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան։ Երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրեն Մարիա Զախարովան, երրորդը` Cognitive Technologies ընկերությունների խմբի նախագահ Օլգա Ուսկովան։ Ցուցակում ընդգրկվել են նաև Պետդումայի նախագահի տեղակալ Իրինա Յարովայան, Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ Օլգա Գոլոդեցը, Տրետյակովյան պետական պատկերասրահի գլխավոր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, Հաշվիչ պալատի ղեկավար Տատյանա Գոլիկովան և Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։



 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА