ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինսկի խումբը նորից Բաքու է մեկնում

08.03.2017 16:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Մինսկի խումբը նորից Բաքու է մեկնում

Հազիվ էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո խոսել ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությունների մասին, եւ, որ մնում է երկու-երեք առանցքային հարցերի շուրջ պայմանավորվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից հնչեց հայտարարություն, որ պատրաստվում են այցելել Ադրբեջան: Լավրովի հայտարարությունն ու Մինսկի խմբի այդ այցը տրամաբանական կապ ունե՞ն:

ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ: ՀԵՐԹԱԿԱՆԸ... ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ

 «Իրավունքի» հետ զրույցում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆԸ արցախյան հակամարտությունը դիտարկեց միջազգային ու տարածաշրջանային առանցքային ռազմաքաղաքական գործընթացների համատեքստում. «Խոշոր հաշվով, հարավկովկասյան զարգացումներն ուղղակի կամ անուղղակի պայմանավորված են մերձավորարեւելյան ռազմաքաղաքական ընթացիկ միտումներով: Վերջերս սիրիական ուղղությամբ ռուսական կողմի արձանագրած ռազմաքաղաքական հաջողությունները վկայում են մերձավորարեւելյան տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի ամրապնդման մասին: Ուստիեւ, Մոսկվան ներկայում ձգտում է ամրապնդել իր հաջողությունները նաեւ հարավկովկասյան տարածաշրջանում եւ առաջին հերթին՝ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում: Այս եւ այլ տարածաշրջանային  առանցքային հիմնահարցերում  Ռուսաստանի դիրքերի ընդլայնման համար ներկայում առկա են բավական դրական նախադրյալներ` կապված այն հանգամանքով, որ  ԱՄՆ նորընտիր նախագահ Դ. Թրամփի վարչակազմը դեռեւս զբաղված է Վաշինգտոնի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունների վերաիմաստավորման գործընթացով: Այս առումով, օգտվելով ստեղծված միջազգային հարաբերություններում տիրող, այսպես կոչված, «ժամանակավոր դադարից», ռուսական կողմը ձգտում է մեծացնել իր դերակատարությունը, այդ թվում՝ արցախյան հակամարտության բանակցային գործընթացում: Կարծում եմ` որ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում  արտգործնախարարների մակարդակով այս հանդիպումների կազմակերպման ռուսական նախաձեռնությունները խոշոր հաշվով թեեւ չեն կարող լուրջ առաջընթաց արձանագրել բանակցային գործընթացում, այդուհանդերձ, դրանք կարեւորագույն նշանակություն ունեն բանակցությունների շարունակման եւ ռազմական գործողությունների վերսկսման զսպման տեսանկյունից»,-նշեց Կ. Վերանյանը:

Ինչ վերաբերում է արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ Լավրովի թվարկած սկզբունքներին, ապա փորձագետի կարծիքով՝այստեղ հակամարտող կողմերն ունեն սկզբունքորեն հակադիր մոտեցումներ.«Պետք է ակնկալել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցելությունը ոչնչով թերեւս չի առանձնանա նախորդ այցելություններից: Այստեղ էական է այն իրողությունը, որ թե՛ Լավրովի սկզբունքները, թե՛ համանախագահների ընդհանուր մոտեցումները հիմնախնդրի կարգավորման շուրջ չեն կարող տալ որեւէ դրական դինամիկա` ադրբեջանական կողմի անզիջող դիրքորոշման հետեւանքով եւ, ամենայն հավանականությամբ, համենայնդեպս այս փուլում, կմնան թղթի վրա»,-եզրափակեց Կարեն Վերանյանը:

«Մոտ ապագայում մենք այլ ակնկալիքներ չունենք». Վահրամ Բաղդասարյան

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА