ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նազենի Հովհաննիսյաը չի սիրում մարտի 8-ը

08.03.2017 15:59 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նազենի Հովհաննիսյաը չի սիրում մարտի 8-ը

Հեռուստահաղորդավարուհի ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ սոցիլական ցանցի իր էջում անկեղծացել է հայտելով , որ չի սիրում մարտի ութը. «Ես սիրում եմ մարտի 1-ը, 2- ը , երեքը, ու առահասարակ բոլոր օրերը, որոնք կյանք են տալիս։ Մի սահմանեք մեկօրյա ուշադրություն ու ամփոփեք ձեր սերը մեկօրյա կամ մեկամասյա խղճուկ աշխարհիկում, սիրելի տղամարդիկ։ Մարտի ութը՝ տո՞ն, կանանց սիրել, նրանց պաշտել է պետք ամեն օր։ Պետք չի նվիրել վիրտուալ ծաղիկներ կամ ձեռքի հետ առած «էնքան որ» նվերնվեր ձեր կանանց։ Կինը ձեր Մայրն է, Քույրն է, Դուստրն է, ձեր կյանքի Սերն է։ Պետք է խնայել կանանց, չմաշել նրանց տարեկան անտարբերությամբ ու հետո մեկ կամ երկու օր խմել կենացներ, թե բա «սրբություն» է մայրս։ Պետք չի օտարել ձեր սիրած կնոջը, ասելով՝ երեխաներիս մայրն է, ասեք իմ կյանքի Սերն է։ Դա է իրական տոնը։ Մի մաշեք կանանց։ Կինն այնքան փխրուն է, որքան դեռ չձևավորված սաղմն արգանդում, իսկ դուք անխնա նրանից պահանջում եք ամեն ինչ՝ քառակուսու մեջ դրված, փոխարենը տալով ձեր ունեցած ոչինչը։ Կինը լիովին ձևավորվում է միայն, երբ նրան սնում են ՍԻՐՈՎ։ ՄԻ պատժեք, մի կոտրեք ու մի փոխեք նրան, երբ պարզապես սիրել է պետք։ Խնայեք ձեր կյանքի սիրուն՝ կնոջը, նրան նվիրեք ձեր ժպիտը. ժպիտի մեջ Աստվածային զորություն կա ու սեր, նրան նվիրեք ձեր խնամքը, որով պարուրված՝ նա կլինի միշտ երիտասարդ ու գեղեցիկ, նվիրեք նրան ձեր վստահությունը, դրանով նա կդառնա ազնիվ, ամենակարող ու կպաշտի ձեզ։ 
Ներումը նվիրեք ձեր։ Աստվածային պարգև է ներելու կարողությունն ու սերն առանց դրա չի լինում։Մի մաշեք ձեր կանանց կասկածով, կենցաղային մանրությամբ կամ առօրեական անտարբերությամբ։ Կինն ամեն ինչ կանի ինքնուրույն. կսիրի, կվեհացնի, կվարի տնտեսությունը, կդառնա հազարը մեկում ֆունկցիոնալ «շարժիչ» միայն թե դուք՝ տղամարդիկ, Սիրեք։ Սիրեք իսկապես, առանց նախապայմանի ու անկասկած։ Ինչպես սիրում եք ձեր երեխաներին։ Կինը՝ հավերժ երեխա է, եթե մի օրվա մեջ է ձեր սիրո դրսևորումը, ավելի լավ է ընտրեք հունիսի մեկը.....»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА