ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 8

08.03.2017 01:33 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 8

ԽՈՅ (21.III–20.IV)

Առավոտյան զգույշ եղեք, հատկապես, եթե գումարի հետ գործ ունեք կամ պատրաստվում եք նշանակալի գնումներ կատարել: Այս հատվածում հնարավոր են անհաջող գործարքներ ու ֆինանսական կորուստներ: Հետաձգեք կենտրոնացվածություն, մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող կարևոր գործերը, ինչ-որ թեթև ու հաճելի գործով զբաղվեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփումների, ընտանեկան հանգստի, զվարճանքների համար: Կենսական պոտենցիալը բարձր կլինի, սակայն պետք չէ մոռանալ չափի զգացման մասին: Հաջող կլինեն իմիջային փոփոխությունները:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Արդյունավետ օր է: Վճռական տրամադրված կլինեք, չեք վախենա դժվարություններից, այնպես որ՝ շատ բան կհասցնեք անել: Հնարավոր են պետքական ծանոթություններ, լավ կանցնեն գործնական բանակցությունները, հանդիպումները: Օրվա կեսը հարմար է ֆինանսական հարցերի լուծման համար: Շահավետ գործարքներ կնքելու, եկամուտը մեծացնելու հնարավորություն կունենաք:

Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները: Անսպասելի առաջարկներ ու հրավերներ կստանաք, կկարողանաք հետաքրքիր վայրերում լինել, ժամանակն ուրախ անցկացնել: Ուղևորությունները հաջող կլինեն ու դրական հույզեր կպարգևեն:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Օրը հեշտ չի ընթանա, սակայն ամեն դեպքում կկարողանաք հաջողությունների հասնել: Իսկ դրան կօգնի ձեզանից տարբերվող մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Կփորձեք խուսափել կոնֆլիկտներից, զիջումների գնալ: Ընկերներն ու մտերիմներն էլ նույնկերպ կպատասխանեն, այդ իսկ պատճառով տարաձայնություններին կկարողանաք արագ վերջ դնել:

Հնարավոր են նվերներ ու հաջող գնումներ, չեն բացառվում ֆինանսական մուտքերը: Հաճույքով կզբաղվեք տնային գործերով, դրանց ստեղծագործաբար կմոտենաք. կկահավորեք բնակարանը, կահույք ու ինտերիերի մասեր ձեռք կբերեք:

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Անհանգիստ օր է: Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել գործերը, որոնցով պլանավորել էիք զբաղվել: Ծանոթ կանայք ձեր օգնության կարիքը կունենան: Ստիպված կլինեք ուղղել ուրիշների սխալները: Օրվա սկզբին հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, ավելի ուշ շրջապատի հետ լեզու գտնելը կհեշտանա: Զգույշ եղեք գումարի հետ: Լավ է խոշոր գործարքներ չկնքել, չշտապել թանկարժեք գնումներ կատարել:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վնասվածքները: Մի մոռացեք անվտանգությունը պահպանելու մասին, եթե պատրաստվում եք ֆիզիկական աշխատանքով կամ սպորտով զբաղվել:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսին կարող եք շատ օգտակար բաներ անել: Չեք ցանկանա ձեռքերը ծալած նստել, նոր խնդիրներ կգտնեք ու ոգևորությամբ կանցնեք դրանց լուծմանը: Կարող եք փորձարկումներ անել, օգտվել ոչ ստանդարտ մեթոդներից: Հաջողությամբ ավարտին կհասցնեք այն նախագծերը, որոնց վրա շատ ջանքեր էիք թափել:

Օրվա երկրորդ կեսին գործնական ակտիվությունը կնվազի, հանգստանալու, ժամանակը լավ անցկացնելու հնարավորություն կունենաք: Լավ կընթանան հարաբերությունները մտերիմների հետ: Նրանք պատրաստ կլինեն ձեզ ամեն ինչում աջակցել: Հնարավոր են հաճելի նորություններ ու անակնկալներ:

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Հիանալի օր է ձեր և ուրիշների խնդիրները լուծելու համար: Կկարողանաք ճիշտ գնահատել իրավիճակն ու կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը: Չեն բացառվում հաճելի անակնկալներն ու լավ նորությունները: Կարող եք զբաղվել ձեր կրթությամբ, բարձրացնել որակավորումը: Օգտակար կլինի ճանաչողական գրականություն ընթերցելը:

Ֆինանսական տեսնակյունից հաջող օր է: Հնարավոր են զգալի ֆինանսական մուտքեր: Երեկոն հարմար է ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, ուղևորությունների համար: Եթե մտերիմների հետ ճամփա գնաք, ժամանակը շատ ուրախ կանցնի:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Օրվա սկզբին զգույշ եղեք: Սա լարված ու բարդ շրջան է: Հույզերի ազդեցության ներքո սխալներ թույլ տալու հավանականություն կա, տրամադրությունն էլ կարող է փչանալ: Շրջապատի, հատկապես կանանց հետ լեզու գտնելը սովորականից ավելի դժվար կլինի: Հնարավոր են մանր, բայց ցավալի կորուստներ:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Հազիվ թե այս շրջանում կարողանաք կարևոր խնդիրներ լուծել, սակայն ընթացիկ գործերից վատ գլուխ չեք հանի: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն:

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Արգասաբեր օր է, որը հարմար է նախկինում սկսած գործն ավարտին հասցնելու, վաղեմի պլաններն իրագործելու համար: Զվարճանալու, ժամանակը հաճելի անցկացնելու հնարավորություն կունենաք: Ընկերները կգտնեն ձեր տրամադրությունը բարձրացնելու ձևը: Հաճելի անակնկալներ են սպասվում:

Ընտրողաբար մոտեցեք շփումներին: Մի շտապեք վստահել ու գաղտնիքները հայտնել մի մարդու, ում շատ քիչ եք ճանաչում: Զգույշ եղեք ֆինանսական գործերում: Խուսափեք ավելորդ ծախսերից, մի շտապեք գնումներ կատարելիս: Օրվա երկրորդ կեսին դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Լավ օր է շփման համար: Հնարավոր են պատահական ծանոթություններ, որոնք գործնական տեսակետից հաջող կլինեն: Գործատուներ ու գործընկերներ կգտնեք: Զգույշ եղեք արտահայտությունների մեջ, խոստացեք միայն այն, ինչ ի վիճակի եք կատարել:

Հավանական են հաջող գնումները. օրը հարմար է համակարգիչ, կապի միջոցներ, աշխատանքի ու ուսման համար անհրաժեշտ իրեր ձեռք բերելու համար: Օրվա երկրորդ կեսին կարող եք հին ծանոթներին հիշեցնել ձեր մասին, հանդիպել նրանց հետ:

 

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Առավոտյան ուշադիր եղեք. հնարավոր են թյուրիմացություններ ու տհաճ իրադարձություններ: Հավանական են աննշան ֆինանսական կորուստներն ու անիմաստ ծախսերը: Մնացած ամեն ինչում օրը հաջող կլինի: Այն հարմար է ավագ հարազատների հետ շփման, ընտանեկան կապերի ամրապնդման համար: Կարող եք նոր գործեր սկսել, հատկապես, եթե դրանք երևակայություն ու ստեղծագործական մոտեցում են պահանջում:

Օրը հարմար է գնումների համար. իրեր ձեռք կբերեք, որոնք ձեզ դեռ երկար ժամանակ կուրախացնեն: Ուղևորությունները հաջող կլինեն, լուրջ կվերաբերվեք նախապատրաստական աշխատանքներին ու նախապես պլան կկազմեք:

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Մի անհանգստացեք դատարկ բաների պատճառով: Օրվա առաջին կեսը կարող է տհաճ անակնկալներ բերել, սակայն ծագած խնդիրներն այնքան լուրջ չեն լինի, ինչքան կարող են առաջին հայացքից թվալ: Քիչ ժամանակ կանցնի և կգտնեք իրավիճակից գլուխ հանելու ձևը: Հեռու մնացեք մարդկանցից, ովքեր քննադատում ու նկատողություններ են անում ձեզ. նրանց ներկայությունն այսօր ձեզ համար վնասակար կլինի:

Օրվա երկրորդ կեսին ինչ-որ հետաքրքիր գաղափար իրագործելու, երկար պլանավորած մտահղացումը կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Ավելի վճռական եղեք ու հաջողությունների կհասնեք:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Լարված օր է: Պետք կլինի շատ բան անել ու դժվար կլինի օրն այնպես պլանավորելը, որ ամեն ինչ հասցնեք: Բացի այդ արագ լուծում պահանջող նոր խնդիրներ առաջ կգան: Ուստի զարմանալի չէ, որ կնյարդայնանաք ու կզայրանաք ձեր ու շրջապատի վրա: Զսպեք բարկությունն ու խուսափեք վեճերից:

Իրավիճակը կբարելավվի օրվա երկրորդ կեսին. ձեզ ավելի հանգիստ ու վստահ կզգաք, կողքին էլ կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել: Լսեք ծանոթ կանանց խորհուրդները:

 

Նյութի աղբյուրը` Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА