ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

07.03.2017 19:30 ԶԱՐՄԱՆՔ
 ԶԱՐՄԱՆՔ

ԷՐԴՈՂԱՆԸ վերջերս հայտարարել էր, թե Գերմանիան թուրքերի հետ վարվում է այնպես, ինչպես վարվում էին նացիստները: Սակայն զարմանալիորեն պարզվում է, որ նա ունի նույն հոգեկան շեղումը, ինչ Հիտլերը: Բրիտանական Politics First թերթի գլխավոր խմբագիր Մարկուս Պապադուպոլոսը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ եւ ասել, որ նա հոգեկան շեղումներ ունի. «Ով խաղ է անում կրակի հետ, այրվում է: Թուրքիան Սիրիայի հարցում կրակի հետ է խաղում: Նա նման է Հիտլերին: Հիտլերը հոգեկան շեղումներ ուներ: Չեմ ասում, որ Էրդողանը Հիտլերի նման ուժեղ է, սակայն Թուրքիան լարեց սիրիական ճգնաժամը, եւ դա արտացոլվում է Թուրքիայի տարբեր տարածքներում»: Հեյ, Ռոբերտ Քոչարյան, ձեր ասած «ուրիշ մասնագետի» ականջը կանչի: 

ԶԱՐՄԱՆՔ

Սակայն «ուրիշ մասնագետի» փոխարեն ասպարեզում հայտնվեց անձամբ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ, որպեսզի ասի, որ իր վրա հույս չդնեն. «Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեեւ ոգեւորիչ որեւէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին` ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել եւս` դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ»: Ու թեեւ նախկին նախագահը մանրամասների մեջ «մտնելու ցանկություն» չունի, նա բավականին վատ ձեւով փորձեց անձամբ վարկաբեկել ներկայիս Ընտրական օրենսգիրքը, այդ թվում` ռեյտինգային ընտրակարգը: Դե ինչ ասես, այս մարդու վրա չի տարածվում «հեռանալիս չանիծես» կարգախոսը` եթե չխայթի` կպայթի: 

Իսկ ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ որոշեց Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել եւ ԼՏՊ-ի պարտվողական, հողատու ծրագիրը քարոզելիս նաեւ չխորշեց ժողովրդի հետ շանտաժի ու խուճապի լեզվով խոսելուց. «Մենք չլուծելով Արցախի խնդիրը` ամեն օր մսխելու ենք մեր տարած հաղթանակը: Բայց դեռ կա հնարավորություն` այս հաղթանակը պահելու: Մենք իսկապես կարող ենք երկիրը հասցնել մի վիճակի, երբ հաղթանակը կտանեն մեր ձեռքից: Եվ այդ պատճառով ասում ենք, որ ժամանակն է սթափվելու եւ այս ընտրությունն էլ լավ հնարավորություն է` ժողովրդին այս ամենը ասելու, ամբողջ ճշմարտությունը բացելու համար»: Իսկ վերջում էլ, զարմանալիորեն, ընկնելով էյֆորիայի մեջ, նա մոռացավ չափուսահմանը եւ ԼՏՊ-ի 1997թ. այլանդակությունը գովաբանելով` մի բան էլ մուննաթ եկավ իշխանության վրա. «Եթե տղա էիք, էս 19 տարիների ընթացքում այդ հարցը լուծեիք»: 

Ինչպես հայտնի է, երեկ պատգամավորների երաշխավորությամբ` գլխավոր դատախազը ազատ արձակեց «հաց բերող» ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ: Մինչդեռ այստեղ ամենազարմանալին այն էր, որ դեկտեմբերի 31-ին ազատ արձակված Ա. Սարգսյանը մի քանի օր անց կրկին կալանավորվեց Սեյրան Օհանյանի դաշինքի երեսից` հենց այդ թիմն էր նրան ներքաշել ընտրական գործընթացների մեջ, չթողնելով, որ մարդը հանգիստ սպասի իր դատին: Այդ պատճառով էր, որ գլխավոր դատախազի հետ հանդիպմանը ներկայացան պատգամավորներ «Ելք»-ից, ՕԵԿ-ից, ՀԱԿ-ից, անգամ ՀՅԴ-ից, բայց ոչ ՕՐՕ դաշինքից: Երեւի թե, երեսները չէր բռնել: Ինչեւէ, այդ պատմության մեջ զարմանալիորեն նաեւ որոշ չափով արդարության տարրեր կան` Արթուր Սարգսյանի պատմությունից քաղաքական միավորներ շահեցին տարբեր ընդդիմադիրներ, բայց ոչ ՕՐՕ դաշինքը, որը եւ սկսել էր նրան ներքաշել նախընտրական խաղի մեջ:Զարմացած է 

ԶԱՐՄԱՆՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА