ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 7

07.03.2017 02:28 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 7

ԽՈՅ (21.III–20.IV)

Զգույշ եղեք, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Այս ժամանակահատվածում հնարավոր են տհաճ իրադարձություններ, թյուրիմացություններ: Ռիսկի մի դիմեք, հետ կանգնեք փորձարկումներ կատարելու մտքից: Օրը հարմար չէ երկարատև ուղևորությունների, էքստրեմալ սպորտով զբաղվելու համար: Կապերին ընտրողաբար մոտեցեք. շփվեք միայն նրանց հետ, ովքեր ձեզ իսկապես հաճելի են:

Արժե կենտրոնանալ սեփական գործերի վրա, իսկ ուրիշների գործերին չխառնվել, եթե ձեզ այդ մասին չեն խնդրում: Խնայող եղեք. այսօր հակված կլինեք շատ ծախսել:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Գործերում զգուշություն ցուցաբերեք: Ուշադիր եղեք մանրուքների հանդեպ: Կարևոր որոշումներ մի ընդունեք, մինչև գլուխ չհանեք իրավիճակից ու անհրաժեշտ տեղեկատվությանը չտիրապետեք: Միայն սեփական ցանկություններով կառաջնորդվեք, և հենց դա էլ հարաբերություններում լարվածության պատճառ կդառնա: Բարեբախտաբար ճիշտ ժամանակին կընդունեք սխալներն ու կփորձեք ուղղել դրանք:

Հազիվ թե հաջողվի իրագործել օրվա համար նախատեսված պլանները. ամեն ինչ այնպես չի ընթանա, ինչպես ակնկալում էիք: Նոր իրավիճակից էլ չեք կարողանա օգուտ քաղել:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (22.V–21.VI)

Օրվա առաջին կեսը հաջող կլինի: Կարող եք գլուխ հանել շրջապատի հետ խճճված հարաբերություններից, ձեզ համար թանկ մարդկանց հետ լեզու գտնել: Բարձր կլինի ստեղծագործական պոտենցիալը, հիանալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով ընկերների աջակցությամբ կկարողանաք կյանքի կոչել: Ցանկացած համագործակցություն արդյունավետ կլինի:

Օրվա երկրորդ կեսին կգերակշռեն բացասական միտումները: Ստիպված կլինեք ինչ-որ տհաճ բանով զբաղվել, վերադառնալ հին խնդիրներին: Կվատանա ինքնազգացողությունը, չեն բացառվում սննդային թունավորումները:

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Լավ օր է շփման, ընկերների շրջանում հանգստի կամ սիրային ժամադրության համար: Դուր կգաք մարդկանց, ճիշտ ժամանակին նախաձեռնություն կցուցաբերեք, հեշտությամբ լեզու կգտնեք նույնիսկ ձեզանից շատ տարբեր մարդկանց հետ: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, կարող եք երկարատև ճամփորդության նախապատրաստություններով զբաղվել:

Օրը հարմար է անսովոր ու ինքնատիպ իրեր, ժամանակակից արվեստի գործեր, զարդեր ձեռք բերելու համար: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անսպասելի հանդիպում մարդու հետ, ով ժամանակին ձեր մեջ ուժեղ զգացմունքներ է առաջացրել:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Լավ գաղափարներ առաջ կգան, սակայն դեռևս անորոշ կլինի՝ երբ և ինչպես կկարողանաք իրագործել դրանք: Չի բացառվում, որ ձեր մտահղացումները կյանքի կոչել կփորձի մեկ ուրիշը: Աշխատեք իրերին իրատեսորեն նայել, ամպերում չսավառնել. դա կօգնի արագ լուծել աշխատանքային խնդիրները:

Հեշտ չեն ընթանա հարաբերությունները ավագ հարազատների հետ, սակայն կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու փոխհամաձայնության հասնել: Դրան կօգնեն նրբանկատությունն ու տակտը: Խնայող եղեք, քանի որ սպասվող աշխատավարձը կարող է ուշանալ:

 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Կկարողանաք առաջընթաց ապահովել այն գործերում, որոնք ձեզ համար կարևոր են, լուծել վերջին ժամանակներում ձեզ ու մտերիմներին հանգիստ չտվող հարցերը: Օգտակար է աշխատանքի մեջ նախաձեռնություն ցուցաբերելը. այդպես կկարողանաք լավ տպավորություն թողնել ազդեցիկ անձանց վրա, նրանց աջակցությունը ստանալ:

Նոր հնարավորություններ են բացվում. մտածեք այն մասին, թե ինչպես օգտագործեք դրանք: Լավ է չշտապել ու կշռադատված որոշումներ ընդունել: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփման, ընկերական հանդիպումների ու սիրային ժամադրությունների համար:

 

ԿՇԵՌՔ (24.IX–23.X)

Օրը հարմար է աշխատանքի համար: Կկարողանաք գլուխ հանել բարդ գործերից, ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործը: Կիրագործեք ամենահամարձակ ու ամբիցիոզ պլանները: Լավ է հյուրեր ընդունել ու հրավիրել մարդկանց, որոնց հետ գործնական հետաքրքրություններով եք կապված:

Այսօրվա ծանոթությունները որոշ ժամանակ անց օգտակար կլինեն ձեզ: Օրը հարմար է սիրային ուղևորությունների համար, որոնք հաճելի տպավորություններ կթողնեն: Տնից հեռու կարող եք գնումներ կատարել. դրանք ամենայն հավանականությամբ հաջող կլինեն:

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Հաջողությունների հասնելը հեշտ չի լինի: Ստիպված կլինեք մեծ ջանքեր գործադրել, իսկ արված աշխատանքի արդյունքները բավականին համեստ կլինեն: Սակայն հուսահատվել պետք չէ. կկարողանաք կյանքի կոչել այն, ինչ մտածել էիք, սակայն դա ավելի ուշ տեղի կունենա: Օրը հարմար է շփման համար, կկարողանաք փոխհասկացողություն ձեռք բերել մտերիմների հետ, պայմանավորվել համատեղ խնդիրների լուծման շուրջ:

Կարող եք նոր նախագծերի հետ կապված աշխատանք սկսել կամ նախապատրաստել մեծ մասշտաբի մտահղացումների իրագործումը. կարևոր է ամեն ինչ առանց շտապելու անելը: Սպորտով զբաղվելը, ակտիվ հանգիստը, զբոսանքները օգտակար կլինեն ու կբարձրացնեն տրամադրությունը:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Օրը դժվարություններ ու թյուրիմացություններ կբերի, սակայն կառուցողական մոտեցում կցուցաբերեք ու կկարողանաք լուծել բոլոր խնդիրները: Աշխատանքի մեջ նախաձեռնող եղեք, կիսվեք գաղափարներով: Համախոհներ կգտնեք, որոնք կօգնեն մտածածն իրականություն դարձնել: Չի բացառվում, որ ձեր ջանքեր շնորհիվ լուծվեն երկար ժամանակ ձեզ ու մտերիմներին հանգիստ չտվող հարցերը:

Օգտակար կլինի համատեղ նախագծերին մասնակցելը, այդ թվում՝ նաև բարեգործական: Երեկոն հարմար է ստեղծագործելու համար. ինչ-որ անսովոր բան ստեղծելու հավանականություն կա:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրները, չի բացառվում, որ ստիպված լինեք վերադառնալ նախկին գործերին ու պլաններին: Տհաճ հիշողություններն ու անցյալի մասին մտքերը կխանգարեն կենտրոնանալ ընթացիկ հարցերի վրա: Կարևոր է չշտապել. այդպես կարող եք սխալներ գործել, որոնք տհաճ հետևանքներ կունենան:

Ցանկալի չէ կյանքում կտրուկ փոփոխություններ կատարելը, իսկ եթե ամեն դեպքում ցանկանաք այդպես անել, ապա զգույշ եղեք: Այսօր ծագած գաղափարներն այնքան լավը չեն լինի, ինչքան կարող են առաջին հայացքից թվալ: Փորձեք դրանց քննադատորեն մոտենալ:

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Օրը վատ չի ընթանա, եթե հետ կանգնեք չմտածված արարքներից, ռիսկի չդիմեք: Խոստումներ տալուց առաջ մտածեք՝ արդյոք կարող եք իրագործել դրանք: Դա վերաբերում է ինչպես աշխատանքին, այնպես էլ անձնական հարաբերություններին: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, չեն բացառվում վեճերը դատարկ բաների պատճառով: Աշխատեք լուրջ կոնֆլիկտի մեջ չմտնել:

Ցանկալի չէ կարևոր ֆինանսական հարցերի լուծումը, գործարքների կնքումն ու թանկ իրեր ձեռք բերելը: Օրը հարմար չէ նաև իմիջային փոփոխություններ կատարելու համար. արդյունքն անհաջող կլինի:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Արդյունավետ ու հագեցած օր է, որը շատ հետաքրքիր բաներ է խոստանում: Աշխատեք կենտրոնանալ ձեզ համար իսկապես կարևոր խնդիրների վրա, էներգիան դատարկ բաների վրա մի ծախսեք: Անծանոթ մարդկանց հետ շփվելիս զուսպ եղեք. ձեր չմտածված արտահայտությունների պատճառով տհաճ իրավիճակներ կառաջանան:

Հնարավոր են հաջողություններ ինքնուրույն աշխատանքի մեջ: Հատկապես լավ գլուխ կհանեք ստեղծագործական մոտեցում պահանջող հարցերից: Չեն բացառվում հաջող գործարքները, խոշոր դրամական մուտքերը, շահավետ գնումները:

 

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА