ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիանա Անթառանյան. «Ջանիբեկյանին չեմ սիրել, պաշտել եմ»

06.03.2017 19:39 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Լիանա Անթառանյան. «Ջանիբեկյանին չեմ սիրել, պաշտել եմ»

Մարտի 22-ին լրանում է ՀՀ ժողովրդական արտիստ ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ մահվան երկրորդ տարելիցը: Ջանիբեկյանն իր կյանքի վերջին վեց տարիներն ապրել է դրամատուրգ, բեմադրիչ ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԻ հետ: «Իրավունքի» հետ զրույցում դրամատուրգը պատմեց, որ Ջանիբեկյանից, որպես ժառանգություն, իրեն մնացել է ամենաթանկը` վարպետի կենսափորձն ու Ջանիբեկյանների արխիվը:

- Տիկին Անթառանյան, հասարակության մի մասը կարծում էր, որ ձեր եւ Ջանիբեկյանի միությունը շինծու է, սեր չէ, մի մասն էլ` հավատաց այդ սիրուն...

- Ամեն մարդ ինչ աչքերով նայում է կյանքին, այդ աչքերով էլ նայեց մեր սիրուն: Ես Ջանիբեկյանին չեմ սիրել, պաշտել եմ: Երբ ինձ ասում են Կարեն Ջանիբեկյանը` ձեր ամուսինը, իմ ներսում ալեկոծություն է լինում, ոչ միայն նրա պակասությունից ու կարոտից, որը շատ եմ զգում, այլ` նրա առաքելությունն իմ կյանքում ի պաշտոնե ամուսին կոչելով, կարծես իմ ներսում իջեցնեն: Կարեն Ջանիբեկյանն ինձ ամուսին չի եղել, նա եղել է Լիանա Անթառանյանի տերը, ընկերը, հարազատը, հայրը, ինչ-որ տեղ նաեւ մայր ու քույր էլ է եղել: Երբ քույրերիս կարոտում էի ու պատուհանի մոտ կանգնած արտասվում, ասում էր` ես քեզ քուրություն կանեմ: Մենք ամուսիններ չենք եղել. Ես եղել եմ իր ծառան, ինքն իմ տերը, եւ հակառակը... Մենք իրար տեր ու ծառա ենք եղել, ինչն արել ենք անմնացորդ:

- Օրերս կլրանա Ջանիբեկյանի մահվան երկրորդ տարելիցը, ինչ կորցրիք Ջանիբեկյանին կորցնելուց հետո:

- Ոչ ավել, ոչ պակաս, հենց իրեն` Կարենին, իր բոլոր լավ ու վատ կողմերով:Այնպես չէր, որ Կարենը հրեշտակ էր, ու կողքից որոշ մարդիկ ասում են օ՜, Կարենը՜... Ոչ, Կարենը զուսպ, ամաչկոտ, քնքուշ, ճիշտը երեսին ասող էր: Օրինակ` մեկ-մեկ ներկայացման փորձերի ժամանակ ինքս ինձ ասում եմ` վա՜յ, Կար, գլուխդ բարձրացրու, ա՛յ սա դու չէիր հանդուրժի, որ դու լինեիր, այսպես կասեիր: Կամ որեւէ միջոցառման եմ գնում ու տեսնում մեր արվեստագետ ընկերներն ինչպես են իրենց պահում, ինքս ինձ ասում եմ` Կարեն, որտե՞ղ ես, դուրս արի... Նա երբ մեկին վիրավորում էր ասում էի` Կարեն, ինչո՞ւ ես այդպես անում, աչք փակիր, քեզ ի՞նչ, ասում էր` ինչպե՞ս, ախր աչքս տեսնում է, ինչպե՞ս չասեմ: Ու հիմա, որ տեսնում եմ, բնականաբար, ինքս ինձ ասում եմ` ա՛յ, որ Կարենս այստեղ լիներ, հիմա ինչպե՞ս տեղը կդներ...

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА