ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 6

05.03.2017 23:40 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 6

ԽՈՅ (21.III–20.IV)

Հաջող օր է շփման համար: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, լավ կանցնեն գործնական ու անձնական հանդիպումները: Հին ծանոթների հետ հանդիպելու, հարաբերությունները վերականգնելու, համատեղ գործողությունների համար պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Կարող եք աշխարհիկ միջոցառումների, մասնագիտական սեմինարների ու կոնֆերանսների մասնակցել. դրանք օգտակար կլինեն:

Հնարավոր են դժվարություններ աշխատանքի մեջ: Դժվար կլինի սկսած գործերն ավարտին հասցնել, ստիպված կլինեք փոխել պլանները. իրավիճակն ավելի արագ կփոխվի, քան սպասում էիք: Լուրջ բարդություններ չեն ծագի, կկարողանաք հաղթահարել բոլոր խոչընդոտները:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Օրվա սկիզբը լարված ու բարդ կլինի. ստիպված կլինեք շատ աշխատել, ինքնուրույն գլուխ հանել դժվարին գործերից: Դժվարությունները հաղթահարելիս շատ բան կսովորեք, փորձ ձեռք կբերեք, որն ապագայում շատ պետք կգա: Չեն բացառվում հետաքրքիր մարդկանց հետ ծանոթությունները: Հնարավոր է ծառայողական սիրավեպի սկիզբը:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերի լուծման, գործարքների կնքման համար: Եկամուտները զգալիորեն մեծացնելու հնարավորություն կունենաք: Գրավիչ մասնագիտական հեռանկարներ առաջ կգան, բաց չեք թողնի շանսը:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Օրվա առաջին կեսին դժվար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը: Կշեղեն ոչ պիտանի զրույցները, հաճախ ստիպված կլինեք լուծել ուրիշների խնդիրները, զբաղվել ձեզ համար անհետաքրքիր գործերով: Ուշադիր եղեք. ինչ-որ կարևոր բան մոռանալու կամ չնկատելու, պիտանի տեղեկատվությունը թերագնահատելու ռիսկ կա:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ ու հաճելի կանցնի: Այն հարմար է գործնական ու անձնական հարցերը քննարկելու, ոչ պաշտոնական միջավայրում հանդիպումների համար: Կլուծվեն ընտանեկան խնդիրները, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս:

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Օրը հագեցած կլինի անսպասելի իրադարձություններով: Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները, տեղափոխել ծրագրած հանդիպումներն ու գործերը: Նույնիսկ եթե ամեն ինչ ձեր սրտով չլինի, աշխատեք կառավարել հույզերը, խուսափեք հակասական արարքներից ու կտրուկ արտահայտություններից:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Կարող եք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի մինչ այդ ձեր ճանաչած մարդկանց: Օրվա երկրորդ կեսը ինքնատիպ գաղափարների ժամանակահատված է. դրանք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Հաջողությունն ուղեկից կլինի ձեզ բոլոր գործերում: Կկարողանաք գլուխ հանել ավելի վաղ անլուծելի թվացող խնդիրներից, հաղթահարել արգելքները, որոնք խանգարում էին դրված նպատակներին հասնելուն: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ավելի վաղ համագործակցում էիք. չեն բացառվում արագ եկամուտներ խոստացող գրավիչ գործնական առաջարկները:

Արագ գլուխ կհանեք ընթացիկ գործերից, հաջողությամբ կլուծեք պրակտիկ խնդիրները: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Հենց այս հատվածում էլ հավանական են դրամական մուտքերը: 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Հաջող ու արգասաբեր օր է: Կկարողանաք լուծել աշխատակիցների, անձնականի հետ կապված խնդիրները, կարգուկանոն հաստատել գործերում: Ֆինանսական պատկերը հաջող կլինի, հնարավոր են ֆինանսական մուտքեր: Հավանական են պիտանի ծանոթությունները. կկարողանաք ազդեցիկ համախոհներ գտնել: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, դուր կգաք նրանց. չի բացառվում լուրջ հարաբերությունների սիզբը:

Ինչ-որ նոր բան սովորելու, օգտակար տեղեկատվություն ստանալու հնարավորություն կունենաք: Լավ կանցնեն պետհիմնարկներ այցելությունները, խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսը հաջող կընթանա: Կարևոր աշխատանքային հարցերը լուծելու, համագործակցության մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ. այստեղ խնդիրներն ու ձգձգումները քիչ հավանական են: Չեն բացառվում հեռվից հաճելի նորությունները, ինչպես նաև տեղափոխության հետ կապված գրավիչ գործնական առաջարկները:

Օրվա երկրորդ կեսին լավ է պլաններ կազմել ու մտածել ապագայի մասին: Այս ժամանակահատվածը հարմար է մտերիմների հետ շփման, ընկերական հանդիպումների ու սիրային ծանոթությունների համար:

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Հաջողությունների հասնելու համար զգույշ գործեք: Աշխատեք ռիսկի չդիմել, հետ կանգնեք վտանգավոր փորձարկումներից: Թեթևամտության ու անպատասխանատվության ցանկացած դրսևորում տհաճ հետևանքներ կունենա: Պետք չէ չպլանավորված գնումներ ու ծախսեր անել: Ցանկալի չէ նաև գումարը պարտքով տալը:

Հեշտ չի լինի զսպել էքստրավագանտ վարքն ու արտահայտությունները, որոնք կզարմացնեն ու նույնիսկ շոկի մեջ կգցեն շրջապատին: Կկարողանաք խուսափել տհաճ պահերից, եթե չխախտեք սովորույթներն ու հասարակական կանոնները:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Օրվա սկիզբն արդյունավետ կլինի: Շատ ժամանակ կխլեն դատարկ զրույցներն ու անիմաստ վեճերը: Ստիպված կլինեք ջանքեր գործադրել ուրիշների սխալների հետևանքները վերացնելու համար: Միայն դրանից հետո կկարողանաք կենտրոնանալ սեփական գործերի վրա:

Աստիճանաբար կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, կկարողանաք կարևոր խնդիրներ լուծել, հասնել նպատակներին: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Ձեզ համար թանկ մարդկանց օգնելու հնարավորություն կունենաք: Հետ կանգնեք չպլանավորված գնումներից. դրանք հազիվ թե հաջող լինեն:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Հանգիստ օր է: Օրվա առաջին կեսն անքան էլ արդյունավետ չի լինի, սակայն հիասթափություններ ու լուրջ խնդիրներ էլ չի առաջացնի: Գործերում կարգուկանոն հաստատելու, սկսածն ավարտին հասցնելու հնարավորություն կունենաք: Գլխապտույտ հաջողություններ ու հաղթանակներ ակնկալել չարժե:

Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ ու պլաններ կառաջանան: Հավանական են հաճելի ծանոթությունները: Հեշտությամբ լեզու կգտնեք մարդկանց հետ, նրանց վրա հաճելի տպավորություն կթողնեք:

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Հիանալի ու արդյունավետ օր է, որը հարմար է կարևոր հարցերի լուծման համար: Կկարողանաք գլուխ հանել տարբեր խնդիրներից, մի քանի գործերով միաժամանակ զբաղվելու հնարավորություն կունենաք, սխալներ թույլ չեք տա: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, նոր համախոհներ գտնելու հավանականություն կա:

Շատերին լավ նորություններ են սպասվում: Նորություններ կստանաք մարդկանցից, որոնց վերջին ժամանակներս կարոտում էիք: Երեկոն լավ ժամանակահատված է ընկերների հետ հանդիպումների, հյուրեր ընդունելու ու ընտանեկան տոն կազմակերպելու համար:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Օրվա սկիզբն արդյունավետ ու հետաքրքիր կլինի: Արագ գլուխ կհանեք բարդ գործերից: Սա լավ ժամանակահատված է աշխատանքային հարցերը քննարկելու, համախոհներ փնտրելու համար: Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը. դրանք լավ հեռանկարներ կունենան:

Օրվա երկրորդ կեսը հաճելի ու հանգիստ կանցնի: Կուրախացնեն կանանց հետ շփումները. լավ խորհուրդներ ու աջակցություն կստանաք: Կարող եք այցելել հարազատներին, ժամանակ տրամադրել ընտանեկան գործերին: Տակտն ու նրբանկատությունը կօգնեն խուսափել մտերիմների հետ վեճերից:

 

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА