ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աստղագուշակ. մարտի 5

04.03.2017 23:55 ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Աստղագուշակ. մարտի 5

ԽՈՅ (21.III–20.IV)

Թեթև ու հաջող օր է: Շատ խնդիրներ ավելի արագ լուծում կգտնեն, քան կարող էիք ենթադրել, կկարողանաք կարևոր հարցերին պատասխաններ գտնել: Գործերում առաջընթացը նշանակալի չի լինի, բայց ընդհանուր առմամբ ձեզ ձեռնտու կլինի այն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները:

Հեշտությամբ լեզու կգտնեք կանանց հետ, նրանք հուսալի աջակիցներ կդառնան: Հնարավոր են հաջող գնումներ, չեն բացառվում անսպասելի նվերները: Ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, կկարողանաք խուսափել անիմաստ ծախսերից: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք հետաքրքիր կանցնեն:

 

ՑՈՒԼ (21.IV–21.V)

Օրը կարևոր նորություններ կբերի: Չի բացառվում, որ ստիպված լինեք մտերիմների հետ լուրջ հարցեր լուծել, պատասխանատվություն վերցնել ուրիշների համար: Լավատեսությունն ու ուժերի հանդեպ վստահությունը կօգնեն գլուխ հանել իրավիճակից, խուսափել սխալներից: Չեն բացառվում անսպասելի այցերը, հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում մոռացության էիք մատնել:

Լավ գաղափարներ կունենաք, կհասկանաք՝ ինչ է պետք ձեռնարկել կյանքն ավելի լավ դարձնելու համար: Հնարավոր են ֆինանսական մուտքեր, անսպասելի նվերներ:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (2.V–21.VI)

Արդյունավետ օր է: Այն հարմար է շաբաթվա ընթացքում սկսած գործերն ավարտին հասցնելու, գործերում կարգուկանոն հաստատելու համար: Օգտակար կլինեն ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը:

Հեշտությամբ լեզու կգտնեք բոլորի, հատկապես՝ կանանց հետ. նրանք կաջակցեն ու լավ խորհուրդներ կտան: Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ, որոնք շատ հաջող կընթանան, հաճելի տպավորություններ կպարգևեն: Օրը հարմար է կահույք ու կենցաղային տեխնիկա, տան համար օգտակար իրեր գնելու համար:

 

ԽԵՑԳԵՏԻՆ (22.VI–22.VII)

Օրը հագեցած կլինի անսպասելի իրադարձություններով: Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները, տեղափոխել ծրագրած հանդիպումներն ու գործերը: Նույնիսկ եթե ամեն ինչ ձեր սրտով չլինի, աշխատեք կառավարել հույզերը, խուսափեք հակասական արարքներից ու կտրուկ արտահայտություններից:

Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Կարող եք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի մինչ այդ ձեր ճանաչած մարդկանց: Օրվա երկրորդ կեսը ինքնատիպ գաղափարների ժամանակահատված է. դրանք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել:

 

ԱՌՅՈՒԾ (23.VII–23.VIII)

Հանգիստ ու հաջող օր է: Ամեն ինչ կարող է այնպես չընթանալ, ինչպես նախատեսել էիք, սակայն կպահպանեք ինքնատիրապետումն ու իրավիճակից մաքսիմալ օգուտ կքաղեք: Նոր գործերում առաջընթացը քիչ հավանական է, սակայն կկարողանաք ավարտին հասցնել սկսած գործերը: Օգտակար կլինեն խորհուրդները, ընդ որում՝ արժե լսել ինչպես մտերիմներին, այնպես էլ քիչ ծանոթ մարդկանց:

Կարող եք քննարկել ու լուծել տեղափոխությունների, շինարարության, տունը վերանորոգելու հետ կապված հարցերը: Հաջող կլինեն գնումներն ու գործնական ուղևորությունները: 

 

ԿՈՒՅՍ (24.VIII–23.IX)

Հնարավոր են հաճելի ու անսպասելի իրադարձություններ, անակնկալներ: Իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ կկարողանաք ավարտին հասցնել գործերը, որոնք անհեռանկարային էին թվում: Աշխատանքի կամ առևտրային գործունեության հետ կապված նոր գաղափարներ առաջ կգան: Այստեղ կարող եք հույսը դնել ներքին ձայնի վրա, որի հուշումները տեղին ու ճիշտ կլինեն:

Հնարավոր են հաջող գնումներ, շահավետ գործարքներ: Օրը հարմար է կարևոր հարցեր քննարկելու, փաստաթղթեր ստորագրելու, լուրջ որոշումներ ընդունելու համար: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները մարդկանց հետ,որոնք մոտ ժամանակներում ձեզ համար շատ լավ բաներ կանեն:

 

ԿՇԵՌՔ 24.IX–23.X)

Օրը հագեցած կլինի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, չպլանավորված փոփոխություններ: Վաղուց արդեն ձեզ հետաքրքրող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, կշփվեք մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող եք սովորել: Օրվա կեսը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Այս ժամանակահատվածում կարող եք նաև խոշոր գնումներ անել:

Երեկոն հարմար է ընկերներին այցելելու ու հյուրեր ընդունելու համար: Հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Սիրային հանդիպումը հաճելի տպավորություններ կպարգևի:

 

ԿԱՐԻՃ (24.X–22.XI)

Արգասաբեր օր է: Այն հարմար է այնպիսի գործեր ստանձնելու համար, որ ավելի վաղ չէիք համարձակվում, ինչպես նաև արդեն սկսածը ավարտին հասցնելու համար: Սովորական խնդիրներին ու իրերին նորովի նայելու հնարավորություն կլինի, գործերին ստեղծագործական մոտեցումն էլ կօգնի հաջողությունների հասնել: Օգտակար կլինեն սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը:

Համառություն ու նպատակասլացություն կցուցաբերեք բոլոր կարևոր գործերում, չեք հրաժարվի մտածածից, կգտնեք ձեր գաղափարներին ու պլաններին կասկածող մարդկանց համոզելու ձևը:

 

ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.XI–21.XII)

Հաջողությունն այսօր ուղեկից կլինի ձեզ: Կարող եք ստանձնել գործեր, որոնք ավելի վաղ բարդ ու խճճված էին թվում: Չկա այնպիսի արգելք, որը չկարողանաք հաղթահարել: Օրը հարմար է նաև ապագայի պլաններ կազմելու համար: Կկարողանաք ճիշտ գնահատել ուժերն ու կանխատեսել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները:

Լավ կանցնեն ուղևորությունները: Ճանապարհին լավ ժամանակ կանցկացնեք, կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ: Չեն բացառվում սիրային արկածները, հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ դնեք:

 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.XII-20.I)

Հաջող օր է շփման, համախոհների ու ընկերների հետ կարևոր հարցերի քննարկման համար: Նույնիսկ եթե տարաձայնություններ ծագեն, կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից ու վեճերից, զիջումների գնալ: Հաճախ ձեր ջանքերի շնորհիվ խաղաղություն կհաստատվի:

Ինչ-որ նոր բան սովորելու, աշխարհայացքը ընդլայնելու հնարավորություն կունենաք: Հաճույքով կպաշտպանեք ուրիշների լավ գաղափարները, ընկերներին ու հարազատներին կօգնեք մտածածն իրականություն դարձնել: Օրը հաջող կլինի սիրահարված Այծեղջյուրների համար, նրանց հաճելի սիրային անակնկալներ են սպասվում:

 

ՋՐՀՈՍ (21.I–19.II)

Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու հագեցած կլինի: Ձեզ վառ հույզեր, նոր տպավորություններ ու հաճելի հանդիպումներ են սպասվում: Անձնական հարաբերություններում նախաձեռնող եղեք: Հիշեք, որ բոլոր գործողությունները պետք է լավ մտածված լինեն. եթե պլան ունեք, աշխատեք ամենայն մանրամասնությամբ հետևել դրան:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ ու տհաճ իրադարձություններ: Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները, հետաձգել գործերը: Հնարավոր են անհաջող գնումներ, ֆինանսական կորուստներ: Զգույշ եղեք գումարի հետ:

 

ՁԿՆԵՐ (20.II–20.III)

Կարևոր նորություններ ու տեղեկատվություն ստանալու հավանականություն կա. դրանք շատ շուտով ձեզ պետք կգան: Կբացահայտեք ուրիշների գաղտնիքները կամ կհասկանաք, որ ձեր կանխազգացումը ճիշտ է եղել: Զգույշ եղեք, եթե ինչ-որ բան ունեք թաքցնելու. չի բացառվում, որ ձեր գաղտնիքները բոլորին հայտնի դառնան:

Օրը հարմար է ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփման համար: Կարող եք հյուրեր ընդունել, ընտանեկան տոն կազմակերպել: Օտար տեղեր ուղևորության մեկնելու համար ամենահարմար պահը չէ. այն տհաճ տպավորություններ կթողնի:

Նյութի աղբյուրը`Hayastan24.com

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА