ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՔ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ, ԵՐԵՔՆ ԷԼ` ՄԻ ԽԵԼՔԻ

03.03.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՔ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ, ԵՐԵՔՆ ԷԼ` ՄԻ ԽԵԼՔԻ

Մեզանում վաղուց է առկա արատավոր ավանդույթը` սեփական գործունեությամբ, մեղմ ասած, չփայլած նախկին պաշտոնյաները դառնում են ընդդիմադիր: Այդպես է նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պարագայում, այդպես է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պարագայում, այդպիսին են եւ երեք նախկին ԱԳ նախարարները` Ալիկ Արզումանյանը, Վարդան Օսկանյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

ՕՐՕ ԴԱՇԻՆՔԻՑ ԿԵՐՈՍԻՆԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ
Նշյալ երեք նախկին ԱԳ նախարարներից երկուսը ՕՐՕ դաշինքում են, այսինքն` լրիվ մի խելքի են: Ի տարբերություն նրանց` Ալիկ Արզումանյանը ժամանակին հասկացավ, որ հատկապես այդ դաշինքում անելիք չունի, եւ ընդհանրապես գաղափարական ընդդիմադիր միավորումներ գործնականում չկան, եւ գերադասեց որեւէ ցուցակում չընդգրկվել: Եվ ի տարբերություն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ հատկապես Վարդան Օսկանյանի` նա քաղաքական ապագա ունենալու է: 
Իսկ ՕՐՕ դաշինքի վերաբերյալ կան շատ վատ լուրեր: ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին, վարչապետը սենսացիոն հայտարարություն արեց` որ ապրիլյան պատերազմի օրերին բանակն ունեցել է վառելիքի պակասի խնդիր, եւ մարտական տեխնիկայի բազում միավորներ մնացել էին անշարժ: Պարզվում է, որ դիզվառելիքին կերոսին էին խառնում եւ հանում վաճառքի շուկա: Բնականաբար, հարց է ծագում` ինչո՞ւ դա հնչեց հենց հիմա: Ու նաեւ սուբյեկտիվ տպավորություն էր ստեղծվում, որ վարչապետը սպասում էր Փաշինյանի հարցին...
Այսինքն` տեղի ունեցածից ռսի ասած` կերոսինի հոտ է փչում: Բանակից վառելիքի հափշտակությունն այնպիսի մասշտաբների էր, որ վնասել էր բանակի մարտունակությանը, եւ դրա համար ապրիլին վճարեցինք  այդքան կյանքերով: Հիմա, ներկայումս իրեն «միակ անվերահսկելի ընդդիմություն» հռչակած Սեյրան Օհանյանը այդ ոճրագործությունից անտեղյա՞կ էր, թե՞ պարտակում էր դա: Եթե առաջինն է, ապա նշանակում է, որ նա բացարձակ չէր տիրապետում իրավիճակին: Իսկ եթե երկրորդն է, ապա կարելի է կռահել, թե ինչի հաշվին էլ զարկ տվել դղյակաշինությանը հայրենիքում եւ արտերկրում: 
Առավել հավանական է թերեւս երկրորդը, ու դրանից հետեւում էր, որ, ենթադրաբար, վաղ թե ուշ Սեյրան Օհանյանով ու մի շարք բարձրաստիճան զինվորականներով պիտի զբաղվեն իրավապահ մարմինները: Այսինքն` նստելու հոտ էր գալիս ու բավականին վաղուց: 

ՆՈՐ «ՄԱՐՏԻ 1» 
ՏԵՆՉԱՑՈՂՆԵՐԸ
Բացառությամբ ՕՐՕ դաշինքի, մնացյալ բոլոր ընդդիմադիրների պայքարը քաղաքական բնույթի է` հանուն քվեների, տոկոսների, վարկանիշի եւ այլն: Ընդդիմադիր առաջնորդներից Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Խաչատուր Քոքոբելյանը նաեւ բիզնեսի տեր են, ինչը նույնպես ետ է պահում ծայրահեղ մոտեցումներից: «Ելք» դաշինքը մաքուր քաղաքական է եւ ունի արեւմտամետ ուղղվածություն, ՀԱԿ-ը էլի քաղաքական է` չնայած զզվելի հողատու մոտեցումներին: 
Միայն ՕՐՕ դաշինքն է, որ, ինչպես պարզ դարձավ նրանց համաժողովից, մտադիր են գնալ մինչեւ վերջ, այսինքն, ավելի շուտ ոչ թե ընտրարշավ են վարում, այլ նախապատրաստում են խռովություն: Դրա պատճառները օբյեկտիվ են` մարդիկ քրեական պատասխանատվությունից խուսափելու խնդիր ունեն: Ու ոչ միայն  դաշինքի առաջնորդը, այլեւ նրա որոշակի գեներալական շրջապատը: Օսկանյանը ե՛ւ ինքն է եղել փողերի լվացման քրեական պատմության մեջ, ե՛ւ նրա որդին է վերջերս հայտնվել կրիմինալ պատմությունում: Ազատամարտիկների անունից հանդես եկող Սմբատ Հակոբյանի մութ պատմությունների մասին էլ մամուլը քանիցս գրել է: Երեւի թե 11-րդ տեղում գտնվող Րաֆֆին է մի տեսակ անպոչ գդալի պես այդտեղ հայտնվել, քանզի նրան միեւնույնն էր` ուր ընդգրկվեր, միայն թե ընդգրկվի, ու հասկանալի է, թե ինչու այդքան «ժառանգականներ» փախան հարազատ կուսակցությունից, այդ թվում եւ Զարուհի Փոստանջյանը: 
Քրեական պատասխանատվությունից փրկվելու միակ ձեւը այս մարդկանց մոտ, թերեւս միայն խռովությունն է: Քանզի միայն խռովության դեպքում նրանք կարող են ինքնահռչակվել «քաղաքական հալածյալ»: Ու հենց հանուն խռովության է, որ ՕՐՕ դաշինքը ինքն իրեն հռչակում է միակ եւ չվերահսկվող ընդդիմադիր ուժ ու մնացածին «քըխ» ասում եւ փաստացի անվանում ծախվածներ: Ու այդ տեսակետից Նիկոլի` ԱԺ-ում հնչեցրած հարցը կարելի է դիտարկել որպես բավականին համարժեք պատասխան այդ մեղադրանքներին: 
Նրանք, ըստ էության, ունեն ընդամենը ընտրարշավային մեկ ամիսը, որպեսզի օգտվելով անձեռնմխելիությունից` նախապատրաստեն նոր «մարտի 1»: Եվ թերեւս պատահական չէր լրատվական դաշտում այն լուրի հայտնությունը, որ Սեյրան Օհանյանը որոշակի կապ ուներ 2015-ի ուշ աշնանը վնասազերծված զինված խմբի հետ: Հիմա կհաջողվի՞ նրանց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի բարոյական աջակցությամբ իրականացնել այդ ավանտյուրան` կարծում ենք, որ համապատասխան մարմինները քնած չեն: Դե, արդյունքում Օսկանյանն ու Րաֆֆին կարող են ճողոպրել հայրենիք` ԱՄՆ, իսկ ինչ պետք է անի պաշտպանության նախկին նախարարը: 
 ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА