ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որոնք են ձվարանների քաղցկեղի առաջին երկու ախտանշանները

02.03.2017 22:02 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Որոնք են ձվարանների քաղցկեղի առաջին երկու ախտանշանները

Մեծ մասամբ ձվարանների քաղցկեղի ախտանաշանները վաղ փուլերում չեն արտահայտվում, ինչի հետևանքով հիվանդությունը ախտորոշվում է բավական ուշ:

Կան որոշ ախտանշաններ, որոնց շնորհիվ ձվարանների քաղցկեղը տարբերվում է մյուսներից, սակայն շատ կանայք անտեսում են դրանք՝ համարելով ոչ վտանգավոր ախտանշաններ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում անհրաժեշտ է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:

Հարկ է հիշել, որ որովայնի հատվածում ցավը, ճնշումն ու փքվածությունը ձվարանների քաղցկեղի հիմնական ախտանշաններն են:

Կանանց մոտ ուտելուց հետո կամ դաշտանից առաջ հաճախ է փորափքանք առաջանում, սակայն եթե այդ վիճակը շարունակվում է ավելի քան 2 շաբաթ, ապա հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը:

Փորափքանքը կարող է կապված լինել նաև փորկապության, ստամոքսի խանգարման, սխալ սննդակարգի և աղեստամոքսային խնդիրների հետ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА