ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ

28.02.2017 20:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ


(ԲԵԼԱՌՈՒՍԻՆ ԽՈՍՏԱՑԱԾ ԷԺԱՆ ՆԱՎԹԸ ՉՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ադրբեջանի նախագահական նստավայրից հայտնում են, որ Իլհամ Ալիեւը Լուկաշենկոյի եւ Մեհրիբան Ալիեւայի կապը հանդուրժեց, բայց որ էժան նավթ ուզեց, էլ չդիմացավ:
ԷԴՔԱՆ Ա ԿԱՐՈՒՄ
(ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ 
ՄԵԾ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՆ ՉՍՏԱՑՎԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
 


ՀՅԴ-ից հայտնում են, լավ օրից չի, որ սեփական «բոյֆրենդներին», այսինքն` ընկեր դաշնակցականներին թողած, անկուսակցականների են ներգրավել ընտրացուցակներում:


ՊՏՈՒՂԸ ԾԱՌԻՑ ՀԵՌՈՒ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
(ՕՍԿԱՆՅԱՆ ԿՐՏՍԵՐԻ ՆԿԱՏՄԱԲ 1.5 
ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ՇՈՒՐՋ ԾԱՎԱԼՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՀՔԾ-ից հայտնում են, որ եթե Վարդան Օսկանյանի` Հանթսմանի միլիոնավոր դոլարների շուրջ հարուցված սկանդալային քրեական գործը կարճեցին, ապա նրա որդու միլիոնուկես դրամանոց գործը ի՜նչ էր, որ չկարճեին:ԽԱՍՅԱԹ Ա ԱՐԵԼ
(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅՆԻ ԿՈՂՄԻՑ 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԵՎ ՕՐՕ-ԻՆ ՄԻԱԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Արկադի Ղուկասյանի` դեռ քարոզարշավը չսկսված Սամվել Բաբայանը սկսել ա իր խասյաթին համաձայն ընդդիմադիրներին գոտկատեղից ներքեւ, ավելի շուտ` ոտքերին խփել…


ՔԵՌՈՒ ՍԻՆԴՐՈՄ
(ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻ` «ՈՐԵՎԷ ՄԵԿԸ 
ՂԱԼԱԹ ԿԱՆԻ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԵՄ ՔՐԳՈՐԾ ԿՀԱՐՈՒՑԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Քանի Սամվել Բաբայանը սաղ ա, Սեյրան Օհանյանը քաղաքական դաշտում հանգիստ կարա ֆռֆռա:


ԿԱՆՏՈՐԱՆ ՄԵՌԱՎ
Ըստ քաղտեխնոլոգների` Զարուհի Փոստանջյանի հեռանալուց հետո «Ժառանգության» փոստը գնաց, կոտոշներն ու սմբակները մնացին:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА