ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սովորում եմ վերջին՝ 5-րդ կուրսում, կառավարիչ եմ դառնալու. Տիգրան Արզաքանցյան

27.02.2017 20:44 ԶԱՐՄԱՆՔ
Սովորում եմ վերջին՝ 5-րդ կուրսում, կառավարիչ եմ դառնալու. Տիգրան Արզաքանցյան

Ես սովորում եմ վերջին՝ 5-րդ կուրսում, այս տարի ավարտելու եմ, փոխանակ ուրախանաք, այլ բան եք փնտրում։ Վա՞տ է, որ սովորում եմ. Tert.am-ի հետ զրուցում այս մասին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Գեղարքունիքի մարզից առաջադրված 51-ամյա Տիգրան Արզաքանցյանը։

Նա հավելեց, որ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզ հայտարարել է, որ ինքը կրթության նպատակով հանրապետությունից բացակայելու իրավունք ուներ, ուստի մշտական բնակության մասին տեղեկանք իրեն տրվել է։ 

Նա նշեց, որ սկզբում մերժել էին տեղեկանք տրամադրել, քանի որ ուսման մասին համապատասխան փաստաթղթեր չէր ներկայացրել. «Պետք էր, համապատասխան փաստաթուղթը բերեցի։ Ես սովորում եմ Московский финансово-юридический университет-ում՝ Муниципальное государственное управление ֆակուլտետում, կառավարիչ եմ դառնալու։ Այնպիսի ֆակուլտետում եմ սովորում, որ մեջը ամեն ինչ մտնում է՝ մենեջմենտ իրավաբանություն...»,-նշեց Տիգրան Արզաքանցյանը։

Նա վստահեցրեց, որ բացակայել է երկրից քննություններին ներկայանալու համար, նորմալ սովորում է, բիզնես գործերն էլ այդ օրերին երկրորդ պլան են մղվել, այդ օրերին Ֆրանսիայում չի եղել։

Տիգրան Արզաքանցյանն ասաց, որ տեղեկանքը տրամադրելուց առաջ Հայաստանից հարցում են ուղարկել թե Մոսկվա, թե Ֆրանսիա. «Մենակ իմ համար են սենց հարցում արել»։

Читать новость на сайте Терт.am (Армения)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА