ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

24.02.2017 20:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Պահանջվում են կաշի քերթողներ եւ աչք հանողներ, ժամավարձով, ՕԵԿ եւ ՀՎԿ չառաջարկել:

ЧЕМ ЧЁРТ НЕ ШУТИТ

(«ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՄԻՆՉԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՐ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ, ՆՐԱՆՑԻՑ ՄԱՆԴԱՏԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐ Է 
ՎԵՐՑՆՈՒՄ» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ-ից հայտնում են, որ Ծառուկյանը դաշինք մտնողներից մուտքի եւ ելքի դիմումները սկզբից է վերցնում, քանի որ գիրքը կրկին փակելուց հետո Ծառուկյանին գտնել չի լինի:

ՀԱՃԵԼԻՆ ՈՒ ՕԳՏԱԿԱՐԸ ՀԱՄԱՏԵՂ
Մեհրիբան Ալիեւայի գրասենյակից հայտնում են, որ նա Ադրբեջանի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից բացի պիտի համատեղության կարգով նաեւ նույն պաշտոնը զբաղեցնի Բելառուսում:


ԼԻԿԿԱՅԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի` ութամյա կրթություն ստացած Շիրակի փոխմարզպետ Խաչատուր Վարագյանը ճիշտ է վարվել` ՀՀԿ-ից դուրս գալով եւ ՀՅԴ-ին անդամակցելով, քանի որ ՀՀԿ-ի համեմատ ՀՅԴ-ն քաղաքական դաշտում տարրական դասարանի մակարդակի է:

ԼՈԽ ԼԱՎ Ա, ՀԱՄԱ ԼԱՑՍ ԿՅԱՄԱ
(ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԻՑ` ԹԵԿՆԱԾՈՒԻ ՄԱՀԱՆԱԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԸՀ-ից հայտնում են, որ ի հեճուկս որոշ կուսակցությունների, որոնք պահանջում են ընտրության օրը հետաձգել, ՀԿԿ-ն պահանջում է ընտրությունը էլ ավելի շուտ անել, քանի որ մինչեւ ապրիլի 2-ը կոմունիստներից բան չի մնա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА