ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 Էջմիածնում «Անուշի» մշակութային առաջին կանգառի բոլոր տոմսերը սպառվել էին

24.02.2017 16:30 ՄՇԱԿՈՒՅԹ
 Էջմիածնում «Անուշի» մշակութային առաջին կանգառի բոլոր տոմսերը սպառվել էին

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ»  ծրագրի շրջանակներում` փետրվարի 21-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները Էջմիածին քաղաքի «Կոմիտաս» մշակույթի տանը ներկայացրին Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Ներկայացումը նվիրված էր Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատի 60-ամյա հոբելյանին:

Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերայի մարզային առաջին ներկայացման բոլոր տոմսերը վաճառվել էին: Արմեն Տիգրանյանի գլուխգործոցը հնչելով Էջմիածնի գլխավոր մշակութային օջախում՝ մեծ խանդավառությամբ ընդունվեց հանդիսականի կողմից:

Էջմիածնի մշակույթի տուն էին եկել Արմավիրի տարբեր բնակավայրերից, ովքեր ցանկություն հայտնեցին օպերային թատրոնի արտիստների հետ այսօրինակ հանդիպումները դարձնել պարբերական: Էջմիածնում «Անուշ» օպերայի ներկայացումից հետո բազմաթիվ հանդիսական էր եկել կուլիսներ՝ իրենց շնորհակալությունը հայտնելու արտիստներին։

«Անուշի» հաջորդ մշակութային կանգառները հունիսին է` Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախի Հանրապետությունում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА