ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ կկարողանամ իմ նպաստը բերել մեր երկրի զարգացմանը»

24.02.2017 19:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ կկարողանամ իմ նպաստը բերել մեր երկրի զարգացմանը»

Մամուլում շրջանառվող կանխատեսումները, թե ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ Ազատական Ազգային Կուսակցության (ՄԻԱԿ) անդամ ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ չի լինի ՀՀԿ համապետական ցուցակում, ի չիք դարձան: Նա 36-րդ տեղում է: Ավելին` ամենայն հավանականությամբ, այս անգամ Ն. Կարապետյանը կլինի միակը խորհրդարանում` ներկայացված ՄԻԱԿ-ից, քանի որ նույն կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որն այսօր գտնվում է ՀՀԿ համապետական ցուցակի 43-րդ տեղում, հայտարարել է, թե իրեն այլ աշխատանք են խոստացել: Հենց այս ամենի շուրջ էլ զրուցեցինք Ն. Կարապետյանի հետ:

– Շաբաթներ շարունակ մամուլում քննարկվում էր, որ Դուք չեք լինի ՀՀԿ ցուցակում, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր: Ի՞նչ կասեք այս մասին: 

– Որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ մամուլում շրջանառվող լուրերին` մանավանդ անհիմն լուրերին, միայն կարող եմ ասել, որ ցուցակում ընդգրկված կամ չընդգրկված լինելը բացարձակապես կապ չունի այն առաքելության հետ, որ ստանձնել է մեզնից յուրաքանչյուրը:

– Հետաքրքիր է` խորհրդարանական ընտրություններից հետո Ձեզ տեսնո՞ւմ եք Ազգային ժողովում, թե՞ Ձեր հարցում եւս կան որոշակի աշխատանքային փոփոխություններ, ինչպես Լ. Մարտիրոսյանի դեպքում:

– Ասեմ, որ մեծ ուրախությամբ ընդունեցի իմ ընկերոջ, կուսակից ընկերոջ եւ գործընկերոջ` Լեւոն Մարտիրոսյանի որոշումը` հանրապետության նախագահի առաջարկն ընդունելու վերաբերյալ: Մարտիրոսյանն այն գործիչն է, որ միանշական աշխատելու է ի նպաստ մեր պետության զարգացման: Ինչ վերաբերում է ինձ` միշտ պատրաստ եմ լինել այնտեղ, որտեղ կկարողանամ իմ նպաստը բերել մեր երկրի զարգացմանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА