ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.02.2017 19:25 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ այն հակազգային թեզը, թե ոչ մի դրական փոփոխություն չի լինի, մինչեւ զիջումների գնով Ադրբեջանի ու Թուրքիայի հետ «խաղաղություն» չհաստատվի, այժմ ՀԱԿ-ի նախընտրական արշավի հիմնական քարոզչական թեզն է: Սակայն ՀՀ նախագահը զարմանալի հստակությամբ այդ կեղծ, ըստ էության դավաճանական թեզին ջախջախիչ հարված հասցրեց.  «Ասել եմ եւ կրկնում եմ` այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է: Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որեւէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն: Մեր հասարակական կյանքի կազմակերպման եւ լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանունակության վրա»:  

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ, զարմանալիորեն, մինչեւ հիմա ինքն էլ չգիտի` ինքն ընդդիմադիր է, թե` ոչ. «Ընդդիմադիր ասելը մի քիչ հարաբերական է: Սահմանադրական փոփոխությունների շրջանակում այսօր նոր իրադրություն է ստեղծվում, յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական ապարատի ձեւավորման մեջ իր ներդրումն ունենալ կուսակցությունների, դաշինքների ձեւավորման շրջանակում: Իսկ եթե ուզում եք հասկանալ, թե կոնկրետ այսօրվա գործող իշխանություններին դե՞մ եմ, թե՞ ոչ, իհարկե, դեմ եմ»: Դա այն դեպքն է, երբ ռսի ասած` առանց կես լիտրի գլուխ չես հանի:  

Հիշո՞ւմ եք այն հին անեկդոտը, որ ոստիկանը ամեն օր տուգանում է իրեն հայհոյող թութակի տիրոջը, մինչեւ տերը թութակների փոխանակում չի անում քահանայի հետ: Եվ երբ ոստիկանը այլեւս թութակից հայհոյանք չի լսում, սկսում է թռչունին հիշեցնել, որ ինքն այն տականք մենթն է... եւ թութակն արտաբերում է. «Վերջապես խոստովանեցիր, զավակս»: Ինչքան էլ զարմանալի լինի, կարկառուն ընդդիմադիր գործիչ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԸ վերջապես խոստովանեց, որ իշխանափոխության գաղափարը «նաֆթալինոտել» է ոտից գլուխ. «Ո՞ր մեկն է ասում իշխանափոխություն` Օհանյա՞նն է ասում, թե՞ Օսկանյանը: Ընդհանրապես իրենք քաղաքական ո՞ր ծայրում են` ընդդիմությո՞ւն, իշխանությո՞ւն: Անհասկանալի է: Առհասարակ այդ համախմբումներն ինձ համար տրամաբանական չեն... Ես չեմ տեսնում նրանց քաղաքական գիծը: Հետո, եթե քաղաքական ուժի կարգախոսն իշխանափոխությունն է, ապա որեւէ մեկը դրան այլեւս չի հավատում: Չգիտեմ` իրենք հավատո՞ւմ են, թե՞ չէ: Իշխանափոխություն ասելով հասկանում են` սրանց չտեսնենք, տեսնենք իրենց: Իսկ նրանք, ովքեր այսօր իշխանափոխության կոչ են անում, հենց իրենք իշխանություն են: Իշխանափոխության գաղափարը հնացած է»: 

Հայտնի է, որ հայերն ուրախացել են այն հանգամանքից, որ հանրաքվեի շնորհիվ հրաժեշտ ենք տվել Ղարաբաղ անվանը, ու այդ երկրամասը այլեւս պաշտոնապես կոչվում է Արցախի Հանրապետություն: Իսկ հիմա մեջբերենք մի զարմանալի մեկնաբանություն. «Դե գիտեք, այս ազգին սովորեցրել են «ցիրկով» զբաղվել: Ես «ցիրկով» չեմ զբաղվում, դրա համար զերծ եմ մնում մեկնաբանություններից: Միայն կարող եմ ասել, որ եթե այդ մարդիկ գնան իսկական, ժողովրդավարական ընտրությունների, ապա իրենք չեն անցնի: Իրենք էլ դա գիտեն: Իրենք զրո տոկոս են... Որեւիցե դրական արդյունք չկա: Դա նկարչություն է բառիս բուն իմաստով... Արցախի ժողովուրդը չէր էլ հասկանում դա ինչ է, ու ինչ էր կատարվում: Նրան ասել էին` գնա սա արա, գնաց արեց: Ուրիշ ոչինչ չկա: Դա լուրջ չէ: Ասել, թե Արցախում դեմոկրատական հանրաքվե է եղել, դա ծիծաղելի է»: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է  հեղինակը... Չէ, հեղինակին հարեւան հանրապետություններում մի փնտրեք, քանզի ինչքան էլ զարմանալի լինի, այդ մեջբերման հեղինակը ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆՆ է: Այո, զարմանալի եւ ցավալի է, որ Արցախի պաշտպանության գործում այդքան ներդրում ունեցած գեներալը հիմա այդպիսի բաներ է ասում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА