ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԻՄՈՐԴԸ

21.02.2017 19:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԴԻՄՈՐԴԸ


ԿԸՀ-ից հայտնում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայոց լեզվի թեստը շպարգալկայով ա հանձնել:
ՀԱՅԵԼՈՒ ԱՌԱՋ
(ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` «ԲԱՑԻ 
ԴԱՇՆԱԿՆԵՐԻՑ ԲՈԼՈՐԸ ՇԱՆ ՏՂԵՐՔ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կինոլոգների ասոցացիայից հայտնում են, որ ուսումնասիրելով ՀՅԴ առաջին տասնյակը եւ համեմատելով երկրորդ տասնյակին, հասկանում ես, որ առաջինում գերիշխում են «քավթառները»:


ԳՈՐԾԸ ԿՊԵԼ Ա
Հեղինե Բիշարյանի` մատներովս աչքը կհանեմ, հայտարարությունից հետո Մալայանի անվան աչքի կլինիկան սկսել է արհեստական աչքերի մեծաքանակ ներմուծում անել:


ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
(ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՐ ԵՎ ՆԱՏՕ ՄՏՆԵՐ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՆԱՏՕ ասելով` Եվրամիությունը բերանդ չի քաղցրացնի:ԾԱՌՈՒԿՅԱՆԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Եթե այս անգամ էլ չարդարացնեմ հույսերը, գիրքը փակելու եմ ու գնամ:


ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ըստ քաղտեխնոլոգների` առաջիկա ԱԺ ընտրությունների ժամանակ պայքարը կընթանա գործող իշխանությունների եւ գործազուրկ իշխանությունների միջեւ:


ՀԵՐՔՈՒՄ
Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը հայտնում է, որ Վարդան Օսկանյանին չի ապտակել, ուղղակի մի մուշտի ա տվել:


ԱՊՏԱԿՈՎ ՍՆՎԱԾ ՏՂԱՆ
(ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ` ՎԱՐԴԱՆ 
ՕՍԿԱՆՅԱՆԻՆ ԱՊՏԱԿԵԼՈՒՑ ՀԵՏՈ)
– Ծեծը դրախտից ա գալիս…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА