ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպառողները հունվարին ավելի շատ են կոմունալների համար վճարել, քան դեկտեմբերին

20.02.2017 14:34 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Սպառողները հունվարին ավելի շատ են կոմունալների համար վճարել, քան դեկտեմբերին

Սպառողների 90 տոկոսը  հունվար ամսին սպառած գազի եւ էլեկտրաէներգիայի դիմաց  ավելի շատ են վճարել, քան դեկտեմբերին: «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ խոսքով`կոմունալ վճարների հետ կապված մեծ է հասարակության դժգոհությունները, սակայն դրանց հետեւից որեւէ մեկը չի գնում: Ըստ նրա, եթե գազի տեսուչները դեկտեմբերին սպառած գազի թիվը նշել են հունվարի 3-4-ը, ապա ակնհայտ է, որ սպառողներն ավելի շատ են գումար վճարել.«Պաշտոնապես հայտարարում եմ, որ կիրականացվի վերահաշվարկ եւ համապատասխան տեսուչները, որոնք կատարել են խախտում, կպատժվեն: Քանի որ այս դեպքում սպառողները 3-4 օրվա համար վճարել են ավելին եւ ակնհայտ է, որ տվյալ տեղամասում աշխատում է ոչ բարեխիղճ տեսուչ»,-նշեց Բ. Պիպոյանը եւ նկատեց, որ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված պարբերաբար խոսվում է հաշվիչների, ժամերի փոփոխության հետ կապված խնդիրներից:

«Իրավունքի» այն հարցին, թե գազի եւ էլեկտրաէներգիայի կոմունալ վճարների հետ կապված, սպառողներից քանի դիմում-բողոք են ստացել. Բ. Պիպոյանը փաստեց, որ սպառողներից  կողմից ստացել են բազմաթիվ ահազանգեր, դիմում-բողոք, որպես այդպիսին եղել է 2-ը:

Ինչ վերաբերում է լիցքավորման քարտերի թանկացմանը, Բաբեկն Պիպոյանը նկատեց, որ Հայաստանում գործող երեք բջջային օպերատորները թանկացումն իրականացրել են միաժամանկ.«Եթե մի փոքր ուսումնասիրություն իրականացնեինք, ապա կտեսնեինք, թե ինչ հրաշք պայմանավորվածության հիման վրա են այս ամենն արել եւ ինչպես են արել, որ փոքր ու միջին բիզնեսն, ինչպես նաեւ իրացնողը շատ չդժգոհի: Ժամանակին իրացնողին 500 դրամանոց քարտից օգուտ մնում էր 12 դրամ, իսկ այժմ 28 դրամ: Դեռ բավական չէ, որ բոլորով պայմանավորված թանկացրել են գները, նաեւ ձեռք են բերել ներքին պայմանավորվածություն, թե ինչպես պետք է այս ամենն իրացնեն»,-շեշտեց Բ. Պիպոյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА