ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Google»-ը ազգությամբ ռուսին զրկել է «ɢoogle.com» դոմեյնի օգտագործման իրավունքից

17.02.2017 22:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 «Google»-ը  ազգությամբ ռուսին  զրկել է «ɢoogle.com» դոմեյնի օգտագործման իրավունքից

Ինչպես գրում է «Российская Газета»-ն՝ «Google» ընկերությունը ազգությամբ ռուս Վիտալի Պոպովին զրկել է «ɢoogle.com» դոմեյնի օգտագործման իրավունքից, որում «g» տառի փոխարեն «ɢ» սիմվոլն է: Ըստ նրա՝ «Google» ընկերությունը նրան է վերագրել համակարգչում վնասակար երեւույթ տարածելու գործն այն ժամանակ, երբ ինքը ոչ մի կապ չունի դրա հետ: Վիտալի Պոպովը հավաստիացնում է, որ մեղավորը «Blue Arctic LLC» ընկերությունն է, որին էլ պատկանում «oogle.com» դոմեյնը՝ առանց բառի սկզբում «g» տառի: «Google»-ի եւ «ɢoogle.com» դոմեյնի սեփականատիրոջ կոնֆլիկտի մասին հայտնի է դարձել այս ամսվա սկզբին, երբ ընկերությունը բողոք է ներկայացրել արբիտրաժային դատարան: Նա Վիտալի Պոպովին մեղադրել է սպամ տարածելու եւ անձնական տեղեկատվությունն ապօրինի կերպով օգտագործելու մեջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА