ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի արտգործնախարարը Մյունխենում հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ

17.02.2017 22:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի արտգործնախարարը Մյունխենում հանդիպել է  Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը՝ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Մյունխենում հանդիպում է ունեցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ: Մյունխենի անվտանգության հարցերով համաժողովում դիվանագետները քննարկել են Սիրիայի իրավիճակը: Աստանայում չորեքշաբթի եւ հինգշաբթի օրերին տեղի ունեցած երկօրյա բանակցությունների գլխավոր եզրահանգումը դարձել է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի մասնակցությամբ Սիրիայի հրադադարի մոնիտորինգային խմբեր ստեղծելու մասին վերջնական պայմանավորվածությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА