ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻԻՀ Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում

17.02.2017 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԻԻՀ Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պատվիրակությունը Հայաստանում

Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն ընդունեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության Իրավապահ ուժերի թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Մորթեզա Միրզայիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:

Եղանակը Հայաստանում. արեւոտ եղանակը պահպանվում է

Ողջունելով հյուրերին՝ Հունան Պողոսյանը կարևորեց երկու երկրների իրավապահ կառույցների ավանդական կապերը, ընդգծելով, որ 2012 թվականին ստորագրված փոխգործակցության պայմանագիրն իրագործվում է ողջ ծավալով, և կան աշխատանքն ավելի սերտացնելու բոլոր պայմանները:

Մորթեզա Միրզային շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և դրական գնահատելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում հայ գործընկերների ձեռքբերումները՝ համոզմունք հայտնեց, որ գործընկերությունը կշարունակվի մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ աշխատանքի ընդլայնման ուղղությամբ:

Հունան Պողոսյանը հավաստեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության ղեկավարության՝ գործընկերային հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Ավարտին ստորագրվեց երկու գերատեսչությունների թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանումների ղեկավարների հանդիպման արձանագրություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА