ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Կատարի արտգործնախարարները

17.02.2017 21:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մյունխենում հանդիպել են Հայաստանի և Կատարի արտգործնախարարները

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպել է Կատարի ԱԳ նախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնումը։ Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը։

Կատարի արտգործնախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА