ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԺ ընտրություններ. ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի առաջին նիստը (Տեսանյութ)

17.02.2017 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ ընտրություններ. ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի առաջին նիստը (Տեսանյութ)

Երեւանում այսօր` փետրվարի 17-ին, տեղի է ունեցել Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով ստեղծված օպերատիվ շտաբի առաջին նիստը:

Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, մարզային վարչությունների եւ կենտրոնական ապարատի ծառայությունների ղեկավարներ:

Մանրամասնելով ընտրությունների շրջանում ոստիկանության առանցքային խնդիրներն ու գործառույթները՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել մասնավորապես իրավախախտումների հնարավոր դրսեւորումների վրա եւ տվել կոնկրետ հրահանգներ:

Նիստի ընթացքում քննարկվել են օպերատիվ շտաբի կազմում ձեւավորված աշխատանքային խմբերի գործառույթները, ընտրությունների ընթացքում ոստիկանների գործողությունների ուղեցույցը, ընտրացուցակների կատարելագործման գործընթացը եւ մի շարք այլ հարցեր:

Աշխատանքային խմբերի ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքը եւ առաջիկա անելիքները:

Օպերատիվ շտաբի նիստի ավարտին ըստ գործառութային ոլորտների տրվեցին համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА