ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

17.02.2017 20:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի նիստ: Հանձնաժողովը քննարկել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի ընդունած որոշումների դեմ չորս հայտ:

Ներկայացված հիմնավորումները և փաստարկները քննարկելուց հետո հանձնաժողովը որոշում է կայացրել բավարարել ընկերություններից երեքի բողոքը, իսկ մեկինը՝ մերժել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА