ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շվեդիայում մահացած հայ երիտասարդը բիզնեսմեն էր. մանրամասներ

17.02.2017 18:01 ԻՐԱՎՈՒՆՔ
Շվեդիայում մահացած հայ երիտասարդը բիզնեսմեն էր. մանրամասներ

«Իրավունք»-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել  Շվեդիայում ոստիկանների անգործության պատճառով  մահացած հայ երիտասարդ Դավիթ Բարսեղյանի մահվան դեպքը: Հիշեցնենք` դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 6-ին, Շվեդիայի Օրեբրո քաղաքում: Ըստ շվեդական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության`  եղել է գողության ահազանգ: Սակայն  գողության ահազանգը, կասկածելի է, քանի որ Դավիթ Բարսեղյանի մահվանից հետո նրա ընկերներին, որոնց եւս ձերբակալել էին, «Իրավունք»-ի տեղեկություններով, բաց են թողել: Հարց է առաջանում, եթե գողություն է եղել, ինչո՞ւ են ազատել Դ. Բարսեղյանի ընկերներին:

Երկրորդ` «Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ Դավիթ Բարսեղյանը ֆինանսապես ապահովված էր: Զբաղվում էր բիզնեսով Ռուսաստանում: Հայրը եւս բիզնեսմեն է: Աները` բարձրաստիճան պաշտոնյա է Արցախում: Հետեւաբար, Շվեդիայում մսամթերքի խանութից գողության փաստը կասկածելի է: 

Ինչ վերաբերում  է Դավիթ Բարսեղյանի դիակի դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքներին, որոնց մասին օրեր առաջ գրել ենք, ապա այն եւս կասկածելի է: Բանն այն է, որ ըստ նախնական տվյալների`  արձանագրվել է գլխի արյան զեղում եւ ուժ չի կիրառվել Դավիթ Բարսեղյանի հանդեպ: Գլխի արյան զեղումն արձանագրվել է երեք տեղից, սակայն առանց արտաքին միջամտության գլխի արյան զեղումը  մեկ տեղից է առաջանում: Այս եւ այլ հարցեր դեռ անպատասխան են: Հուսանք` քննությունն ամեն ինչ կբացահայտի: 

 

Սոնա Դավթյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА