ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հաջորդ «Մշակութային կանգառը» Վանաձորում է

17.02.2017 16:37 ՄՇԱԿՈՒՅԹ
Հաջորդ «Մշակութային կանգառը» Վանաձորում է

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը փետրվարի 18-ին կհասնի Վանաձոր: Այս անգամ «կանգառում» հանդես կգա «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Վահագն Հայրապետյան տրիոն, որոնք  ելույթ կունենան  Վանաձորի Է. Կզարթմյանի  անվան երաժշտական դպրոցում: Ծրագրում կհնչեն Ապարանի ազգագրական երգերը,  մշակումը` Վահագն Հայրապետյանի: Ապարանյան երգերի մշակումներով այս համերգը կնախորդի փետրվարի 22-ին Ա. Խաչատրյան համերգասրահում կայանալիք երևանյան համերգին:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА