ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքագետ. «Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

17.02.2017 16:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքագետ. «Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»

ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ որոշ կոնգրեսականների կողմից Դոնալդ Թրամփին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ խնդրագիր ներկայացնելուն, փաստեց.«Չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ նախագահ Դ. Թրամփը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Հայոց ցեղասպանությունը բառը շրջանցեց: Վերջերս էլ, երբ  հաստատեցին պետքարտուղարին եւ նրան համապատասխան հարց ուղղեցին, վերջինս նույնպես չօգտագործեց այդ բառը: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, կարծում եմ, ԱՄՆ-ում իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, ովքեր կողմնակից են Ցեղասպանության ճանաչմանը: Չնայած, չեմ կարծում, որ իշխանության երբեւէ նման մարդիկ կգան»,-ընդգծեց թուրքագետը:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆՆ էլ նկատեց.«ԱՄՆ կոնգրեսում բազմիցս Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քննարկումներ են եղել, սակայն թույլ չեն տվել, որ հարցը մտնի օրակարգ: Այդ պատճառով, չեմ կարծում, որ այս ամենը մեկնաբանելու կարիք կա: Սա գործընթաց է, որ միշտ էլ եղել է Միացյալ Նահանգներում»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА