ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

17.02.2017 16:08 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թրամփը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը նախագահ Դոնալդ Թրամփին խնդրագիր է ներկայացրել` առաջարկելով նրան ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ զարգացումներից է կախված, որպեսզի ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ընթացք տրվի:

«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, Հայաստանում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ փաստեց, որ խոսքն այն մասին է, թե արդյոք ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի՞ Հայոց ցեղասպանության փաստը. «Ասեմ, որ դա այդքան էլ հավանական չէ, սակայն բոլոր դեպքերում, խոսքն այն գործընթացների մասին է, որոնք պարբերաբար տեղի է ունենալու Միացյալ Նահանգներում: Լոբբինգային գործունեություն են կազմակերպում հայկական եւ պրոհայկական լոբբինգային կազմակերպությունները: Ու թեեւ այս գործընթացը քաղաքական էլիտայի շրջանակներում առայժմ չի գտնում իր հանգրվանը, սակայն այն սկզբունքորեն պետք է շարունակվի, անկախ այն հանգամանքից` արդյունք միանգամից կգրանցվի, թե` երկար ժամանակ հետո: Անհրաժեշտ է այս գործընթացը շարունակել, որովհետեւ Միացյալ Նահանգների դիրքորոշումը Հայոց ցեղասպանության փաստի վերաբերյալ երբեմն ուղղված է այլ քաղաքական միջավայրեր, որի մեջ գտնվում է ԱՄՆ-ն»,-նշեց քաղաքագետը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА