ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աճուրդի է հանվել Ջոն Լենոնի հայտնի ակնոցը

17.02.2017 15:45 ՄՇԱԿՈՒՅԹ
Աճուրդի է հանվել Ջոն Լենոնի հայտնի ակնոցը

Անգլիայում բացված աճուրդում ներկայացվել է բրիտանական հայտնի The Beatles խմբի հիմնադիրներից մեկի` հայտնի երաժիշտ ՋՈՆ ԼԵՆՈՆԻ արեւապաշտպան ակնոցը: Ջրջանակաձեւ ակնոցը, որը վերջին տարիներին  դարձել էր երաժշտի այցեքարտերից մեկը, գնահատվում է 3,5 հազար ֆունտ:

1970-ականներին, երբ Ջ. Լենոնը Լոնդոնում գտնվող իր հորեղբոր տանը խոսել է հեռախոսով, այնքան է զայրացել, որ հանել է ակնոցը եւ նետել: Հորեղբայրը` հայտնի Չարլի Լենոնը ակնոցը հանել է աղբամից եւ կարգի բերել.«Այո, այսպիսին է տղայի բնավորությունը,  ամեն դեպքում մտածեցի, որ այս ամենը նույնն է, ինչ մեծ գումար նետես գետը»,-ասել է Չ. Լենոնը:

Ակնոցի պատմության հետ կապված միջադեպից մի քանի տարի անց ` 1980 թվականի դեկտեմբերի 8-ին Նյու-Յուրքում Ջոն Լենոնը սպանվեց: Չարլի Լենոնը եղբոր որդու մահից հետոապրեց եւս 22 տարի:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА