ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սոցիոլոգները «Ելք»-ի համար լավ ելք չեն կանխատեսում

17.02.2017 15:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սոցիոլոգները «Ելք»-ի համար լավ ելք չեն կանխատեսում

«Բա քարոզարշավն ինչի՞ համար  է»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը, երբ հիշեցրին` հանրության մեծամասնությանն անծանոթ է «Ելք» դաշինքը: 

Էդմոն Մարուքյանի խոսքով` մարդիկ դաշինքն ասոցացնում են  կոնկրետ գործիչների հետ: Մեր մյուս դիտարկմանը, թե ՀՀ-ում սոցիոլոգիական հարցումներ անող կառույցները կանխատեսում են, որ ընտրություններին «Ելք»-ն անհրաժեշտ տոկոս չի հավաքի, Մարուքյանը հորդորում է սոցիոլոգիական  հարցումներ անող կազմակերպություններին լուրջ չվերաբերվել: «Նրանց ասածներն ինձ համար ուղենիշ չեն»,- ասաց Մարուքյանը:

Մինչ օրս դեռ պարզ չէ` ո՞րն է «Ելք» դաշինքի արտաքին քաղաքական տեսլականը: Մարուքյանն ասաց, որ մոտ օրերս կհրապարակվի կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ ամեն ինչ գրված է: Սակայն դաշինքում գերակշռում է ԵՏՄ-ից դուրս գալու մոտեցումը:

Եթե այդպես է, ինչո՞ւ է դաշինքը խուսափում իրեն պրոարեմտյան համարել: Եթե Ձեր ու Ձեր թերթի մոտեցումն այդպես է, կարող եք համարել: Ես խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց Մարուքյանը:

Հիշեցնենք` «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն օրեր առաջ ներկայացրել էր  սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որոնց` «Ելք»-ի վարկանիշը հանրության մեծ մասի մեջ փոքր է: 

 

Սոնա Դավթյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА