ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս կարող է երեկ իշխանության մաս կազմող անձնավորությունը մի օր հետո դառնա ընդդիմություն. ՀԿԿ առաջին քարտուղար

17.02.2017 15:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչպե՞ս կարող է երեկ իշխանության մաս կազմող անձնավորությունը մի օր հետո դառնա ընդդիմություն. ՀԿԿ առաջին քարտուղար

<<Եթե հաղթի կուսակցությունը, կհաղթի ժողովուրդը. հաղթանակ, աշխատանք, սոցիալիզմ>>. Ահա այս  կարգախոսով Արմատական ընդդիմություն, Հայաստանի կոմունիստական կուսակցությունն առաջիկա ընտրություններին է գնում :

Կոմկուսի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության հետ միասին: Սարգսյանի խոսքով՝ ՀԿԿ համամասնական ցուցակը կազմված է 173 մարդուց: 

<<Մեր հանրապետությունում թերությունները շատ են, և մենք արմատական պահանջ ենք ներկայացնում, որ պետք է փոխվի մոտեցումը տնտեսության, արդյունաբերության և գիտության նկատմամբ: Բանկերը պետք է նպաստեն գյուղատնտեսության զարգացմանը, հանքերը պետք է պետականացնել, որպեսզի պետությունը կարողանա լուծել սոցիալական խնդիրները: Կուսակցությունում այն մարդիկ են, որոնք 50 տարի իրենց գրպանում են պահել կոմունիստական քարտը:Մենք հստակ գաղափարախոսություն ունենք և զարմանում եմ  այսօր ստեղծված քաղաքական դաշտի վրա>>: 

Ըստ նրա՝ մարդիկ միավորվում են՝ դաշինք են կազմում առանց գաղափարախոսության նույնության: Միայն ու միայն հայտնվեն Ազգային ժողովում, մոտենան կերակրատաշտին, ուրիշ բան չկա:

<<Ինչպե՞ս կարող է երեկ իշխանության մաս կազմող անձնավորությունը մի օր հետո դառնա ընդդիմություն, այդպիսի բան չի կարող լինել: ՀԿԿ կառավարման 70 տարիների ընթացքում Հայաստանը դարձավ աշխարհի ամեազարգացած երկրներից մեկը: Երբ վերցնում ես Խորհրդային իշխանության իրականությունը և համեմատում ես այսօրվանի հետ՝ անհամատեղելի է>>: 

Ս.Ա.

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА