ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

17.02.2017 20:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ


«Ելք» դաշինքից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը «կաշի քերթելու» հայտարարությունը անելուց առաջ Նիկոլ Փաշինյանի մոտ պրակտիկա է անցել` խոզերին քերթելով:
ՏԱՐՐԱԿԱՆ ՆԱԽԱՆՁ
(ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ` ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ ԱՐԱԾ «ՊԱՐԶՎԵՑ, ՈՐ ՁԵՐ ԽՈՆԱՐՀ ԾԱՌԱՆ ՇԱՐՄԱԶԱՆՈՎՆ Է, ԵՍ ՉԵՄ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Լրագրողների միությունից հայտնում են, որ հաշվի առնելով Աղվան Վարդանյանի` «դուք հոգնել եք մեր դեմքերից» արտահայտությունը, նրան կարելի է շնորհել «Ա՛յ հոգնած ծառա» տիտղոսը: 


ԼՅՈՒՍՏՐԱՑԻԱՆ ՍԿՍՎԵՑ
(ՀՎԿ-ԻՑ ՀԵՌԱՑԱԾՆԵՐԻՆ ԿԳԲ-Ի ԱԳԵՆՏՆԵՐ ՕԵԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԾՎԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ եթե այդ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հայրենիքը դավաճանում էր անգլիացիներին, ապա շարքային անդամները ագենտ կլինեն ու կլինեն:


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ
ՀՎԿ- Հայաստանի վամպիրների կուսակցություն:
ԱՐԿԱԾՆԵՐ ՈՐՈՆԵԼԻՍ
(«ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆՆ ԸՆԿՃԱԽՏԻ ՄԵՋ Է» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Առողջապահության նախարարության, եթե Դալլաքյանին ինսուլտը տանի, ուրեմն Ծառուկյանն ա մեղավոր:


ՄԵՐԺԵՑ
(ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԸ` 
ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՀԱՆԴԻՊԵԼՈՒՑ ՀԵՏՈ, «ՀԱՐՍՆԱՑՈՒՆ ՀՅՈՒՍԻՍԻՑ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Բա ես գամ հասնեմ ըտեղ, ինձի ասեն` HET?


ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ
Ըստ միջազգային քրեագետների` Լապշինի ձերբակալման եւ Ադրբեջանին հանձնելու ապօրինի գործընթացում, եթե Ալիեւը առաջնորդվել է իրենց ազգային հերոս ղաչաղ Նաբիի օրինակով, ապա Լուկաշենկոյի արածը «պոլիցայի» տիպիկ դավաճանություն էր:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА