ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ  ԳՐԱՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԷ

17.02.2017 20:20 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ  ԳՐԱՊԱԼԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՐՏՈՎ ՉԷ

Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարի անտուն մնալուց հետո արդեն «տնավորվել» է: Թատրոնն այսուհետ ոչ թե անհասցե կլինի, այլ կգործի արդեն նախկին Ազգային գրապալատի շենքում, իսկ գրապալատը` կմիանա Ազգային գրադարանին:

ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԻ «ՈՍԿԵ ԲԱՆԱԼԻՆ»
Թատրոնի նոր շենքի խորհրդանշական կարմիր ժաImage result for ՄՆՋԱխաղի պետական թատրոնԻ ՇԵՆՔպավենով ամրացված ոսկեգույն բանալին Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆԻՆ հանձնեց ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ. «Սա երկար սպասված այն օրն է, երբ ՀՀ նախագահի հանձնարարականով տարածքը տրամադրվում է Մնջախաղի պետական թատրոնին: Ազգային գրապալատն այսուհետ կմիանա Ազգային գրադարանին, աշխատակիցների բոլոր գործառույթները կմնան նույնը, հավելյալ կզբաղվեն նաեւ թվայնացման աշխատանքներով: Իսկ թատրոնի շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա ընթացքում, որին կհաջորդեն վերանորոգման աշխատանքները: Այս պահին կդժվարանամ մոտավոր գումարի մասին խոսել, բայց այն բավականին մեծ գումար է: Բոլոր ներդրումներն անելու է պետությունը: Հուսով ենք` այս շենքը նոր գույն, որակ կբերի քաղաքին, կդառնա մշակութային օջախ, որը կջերմացնի մեր եւ համերկրացիների սրտերը: Այս տարածքը թատրոնի համար իդեալական է, հատկապես, որ գտնվում է քաղաքի կենտրոնում` Դրամատիկական թատրոնի հարեւանությամբ»,- իր խոսքում նշեց Արմեն Ամիրյանը:
Շենքը Մնջախաղի թատրոնին տրամադրելու որոշումն այդքան էլ գրապալատի աշխատակիցների սրտով չէր, վերջիններս մտավախություն հայտնեցին, որ կմնան առանց տանիքի եւ աշխատանքի: ՀՀ մշակույթի նախարարը շտապեց նրանց տեղեկացնել, որ հաջորդ շաբաթ կհանդիպի նրանց հետ եւ նույն կերպ կներկայացնի իրենց նոր աշխատավայրը. «Ազգային գրապալատը Ազգային գրադարանին միացնելը պայմանավորված է այն հանգամանքով, որ գրադարանի եւ գրապալատի միջեւ պետք է գործի մեկ ընդհանուր համակարգ»,- հավելեց նախարարը: Սակայն լրագրողների հետ ունեցած զրույցում չբացառեց, որ միավորման արդյունքում Գրապալատի աշխատակազմում կլինեն նաեւ կրճատումներ:

ՄԻԱՎՈՐՄԱՆ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՎԵԼ ԷՐ ՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ
Նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ներկայացրած որոշման նախագիծը, որով ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿԸ-ը միացման ձեւով վերակազմակերպվելու եւ միանալու է «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին»: Այսուհետ «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ի իրավահաջորդը «Հայաստանի ազգային գրադարանն» է եւ վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները:

ԳՐԱՊԱԼԱՏԻ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ ԲՈՂՈՔ-ԳՐԱՌՈՒՄ ԹՈՂԵՑ
Ազգային գրապալատի շենքը Մնջախաղի թատրոնին հանձնելուց հետո, գրապալատի փոխտնօրեն ՀԱՍՄԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ եւ Ազգային գրապալատի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնվեց հետեւյալ Բողոք-գրառումը. «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի ազգային գրապալատի միջանցքում, կրկին ու կրկին եկավ հաստատելու, որ մենք մեր երկրի, մեր մշակութային արժեքների տերն ենք Image may contain: indoorայնքանով, որքանով դա թույլ են տալիս մեր գլխին կարգված նախարարներն ու մնացած պետական ծառա-ստրուկները: Այսօր իր գործունեության վերջին երեք օրը դեռ վայելող Գրապալատում ու ողջ եթերով նախընտրական կոմպանիայից առաջ հերթական շոուի սկիզբն է հայտարարվում: Ժամը 12:00-ին Գրապալատի միջանցքները հանկարծ լցվեցին լրագրող-օպերատորներով` դիմավորելու եւ նկարելու Գրապալատ այցելած 2-3 նախարար-փոխնախարարացուների, որոնցից մեկի ձեռքին փայլում էր կարմիր ժապավենակապ այն մեծ բանալին, որով պիտի բացվեր Մնջախաղի թատրոնի դռներն ու դեռ գործող Գրապալատի շենքը «մշակույթի ցավով տառապող ու խիստ մտահոգ պետական այրերի» ձեռամբ իբրեւ նախընտրական կաշառք-նվեր հանձնվեր Մնջախաղի թատրոնին... Մեր «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՊԱԼԱՏ» ցուցանակի կողքին հանդիսավոր կերպով կախվեց Մնջախաղի թատրոնի ցուցանակը... Հիմա եկ ու հասկացի` վաղը մենք աշխատանքի ենք գալու Մնջախաղի թատրոն, թե` Գրապալատ, որն ըստ Կառավարության որոշման գործելու է մինչեւ 17.02.2017-ը... Նախընտրական կրքերը կամաց-կամաց վերածվում են նախընտրական պատերազմի... Հավերժ փառք նախընտրական մարտում զոհվածներին...»,- բողոք-նամակը եզրափակել է Գրապալատի փոխտնօրենը:

Ի ԴԵՊ

Հայաստանի ազգային գրապալատը հիմնադրվել է 1922 թվականին եւ ունի 1920-ից հետայսու հանրապետությունում եւ սփյուռքում լույս տեսած տպագիր ամեն տեսակ նյութերի` գրքեր, թերթեր, ամսագրեր, նոտաներ, գեղարվեստական ալբոմներ, քարտեզներ, գիտաժողովների նյութեր, թատերական եւ մշակութային միջոցառումների ազդագրեր, ծրագրեր, հրավիրատոմսեր եւ այլն: Այսինքն` ավելի քան մեկ միլիոն հաշվող անձեռնմխելի արխիվային հավաքածու: Գրապալատի հավաքածուները գոյանում են հանրապետությունում հրատարակչությունների կողմից լույս տեսած մամուլի, գրականության եւ այլ կարգի տպագիր արտադրանքների պարտադիր եւ անվճար օրինակների հատկացման, իսկ սփյուռքից` կամավոր նվիրատվությունների միջոցով: «Հայաստանի Ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ը հանրապետությունում Ազգային մատենագիտության, մամուլի մատենագիտական տեղեկատվության ու վիճակագրության, սոցիոլոգիական հետազոտությունների, կենտրոնացված քարտագրացուցակավորման, ինչպես նաեւ համահայկական տպագիր արտադրանքի անձեռնմխելի ազգային արխիվային ավանդադրված ֆոնդի պահպանության կենտրոնն է: 

ԴԱԴԱՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ` ԳՐԱՊԱԼԱՏԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՄԻՇՏ ԿԼԻՆԻ ԳՐՔԻ ՇՈՒՆՉԸ
Այնուամենայնիվ, նախարարը թատրոնի «Ոսկե բանալին» հանձնելուց հետո Դադասյանին կարեւոր հանձնարարական տվեց. «Քանի որ զբաղեցնելու եք Գրապալատի տարածքը, եկեք պայմանավորվենք, որ առաջին ներկայացումը նվիրված կլինի գրքին»: Ժ. Դադասյանն էլ խոստացավ` թատրոնի բացումը կլինի գրքին նվիրված ներկայացմամբ, ավելին` Գրապալատի տարածքում միշտ կլինի գրքի շունչը. «Սա պատմական շենք է, այստեղ պատերը գրականություն են պարունակում, մենք չենք կարող չպահպանել այդ շունչը»:
Ինչեւէ, Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը մշակույթի նախարարից թատրոնի նոր շենքի պայմանական բանալին ստանալուց հետո, անկեղծորեն խոստովանեց, որ նման անակնկալ չէր սպասում. «Արդեն 20 տարի ղեկավարում եմ թատրոնը եւ ամեն օր խոսում եմ խնդրի մասին, պարզապես չէի կարող ենթադրել, որ ընդամենը երկու ամսում կլուծվեր հարցը: Սա ապացույցն է այն բանի, որ լուրջ փոփոխություններ են սպասվում, նաեւ փաստում է, որ պրոֆեսիոնալները, երբ գալիս են եւ լինում իրենց տեղում` ամեն ինչ ընկնում է իր հունի մեջ: Վստահեցնում եմ` այնպես կաշխատենք, որ նախարարը երբ ցանկանա մեկ ուրիշին անակնկալ մատուցել, Մնջախաղի թատրոնի շենքի մոտ կհրավիրի բոլորին: Սա իսկապես կդառնա մի հասցե, որով կուղղորդվեն քաղաքում, լինելու է մի կենտրոն, որտեղ մնջախաղով զբաղվող երիտասարդները հնարավորություն են ունենալու դրսեւորելու իրենց»,- խոստացավ Դադասյանը եւ ընդգծեց, որ թատրոնի իրենց հանդիսատեսին էլ առանց անակնկալների չեն թողնի, բայց չբացեց այն անակնկալը, որը կլինի թատրոնի բացման ժամանակ:

ՀԱՅ ՄՆՋԱԽԱՂԻ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Երեւանի Մնջախաղի պետական թատրոնի պատմության սկիզբը դրվել է 1969 թվականին` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի կողմից, նրա ստեղծած «Տուշպա» թատերախումբը, որը գործում էր Հայաստանի արվեստի No automatic alt text available.աշխատողների տանը, մանրապատումների ծրագրով 1969 թվականին դառնում է հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր: 1972 թվականին Պողոսյանը թատրոն է հրավիրում Արսեն Փոլադովին, ով ուսանում էր Մոսկվայի կուլտուրայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: Իրադարձությունների բերումով Պողոսյանը թողնում է թատրոնը, իսկ խումբը` ցրվում է: Փոլադովը ստիպված կազմավորում է թատրոնը ամբողջովին նորացված կազմով: Առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես է գալիս 1974 թվականի մայիսի 18-ին` Հայաստանի մշակույթի նախարարության գեղխորհրդի եւ մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ, որի շնորհիվ ճանաչվում է «Պրոֆեսիոնալ կոլեկտիվ» եւ ընդգրկվում Հայհամերգի կազմում: 1983 թվականին թատրոնը ստանում է պետական կարգավիճակ եւ վերանվանվում «Երեւանի Մնջախաղի պետական թատրոն»: Սակայն պետական հովանավորություն ստանալով` թատրոնը չի ունենում սեփական տանիք եւ բեմահարթակ: 1990-ականների սկզբին Փոլադովի առաջարկով թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվում Յուրի Կոստանյանը: Կոստանյանի օրոք թատրոնը ստանում է ժամանակավոր տարածք` Գեղարվեստի ակադեմիայի նախկին ուսանողական թատրոնի բեմը, որը վերակառուցվում է ամբողջ թատերակազմի ջանքերով: 1998 թվականին Կոստանյանի առաջարկով թատրոնի գեղ.ղեկավար է դառնում Ժիրայր Դադասյանը, որը ղեկավարում է թատրոնը ցայսօր: Գերթե 20 տարի սեփական տանիք ու բեմ չունենալով` բամադրությունները հանդիսականին ներկայացվում էին Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի տարածքում` վարձակալության հիմունքներով: 2012 թվականի ամռանը Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ թատրոնին շենքի կառուցման համար տարածք է հատկացվում Հյուսիսային պողոտայում, սակայն այն չի համապատասխանում թատրոնի ստանդարտներին:

Ներկայացրին ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ եւ ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА