ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Աշակերտները` թիրախ «Եհովայի վկաներ»-ի համար». Ի՞նչ է անում ԿԳՆ-ը

17.02.2017 15:11 ԻՐԱՎՈՒՆՔ
«Աշակերտները` թիրախ «Եհովայի վկաներ»-ի համար». Ի՞նչ է անում ԿԳՆ-ը

Օրեր առաջ քաղաքացի Ջեմա Բաղդադյանը բաց նամակով դիմել էր ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին, ինչի մասին iravunk.com-ը ներկայացրել է: Քաղաքացին գրել էր, որ կրոնական քայքայիչ գործունեություն ծավալող  «Եհովայի վկաներ»-ի թիրախում հայտնվել են աշակերտները:  «Եհովայի վկաները փոխել են իրենց մարտավարությունը, այժմ թիրախում մանկահասակ երեխաներն են՝ դպրոցահասակ երեխաների շրջանում տարածվող «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը դրա վառ օրինակն է»,- գրել էր քաղաքացին: 

«Իրավունք»-ը ԿԳ նախարարից հետաքրքրվեց` ինչ քայլեր է ձեռնարկելու նախարարությունը: «Ես ծանոթ եմ նամակին: Իսկապես մտահոգիչ է: Ես աշխատել եմ կրոնի կոմիտեի պատասխանատուն եւ հասկանում եմ` ինչ վտանգի մասին է խոսքը: Փորձել եմ կապվել տիկնոջ հետ: Կոնկրետ փաստեր ստանալուց հետո կոնկրետ պետք է աշխատենք: Դպրոց իրավունք չունի մտնելու որեւէ գաղարափախոսություն»,- ասաց ԿԳ նախարարը:

Իսկ մինչ քաղաքացու բաց նամակը կրթության նախարարը նախաձեռնողականություն դրսեւորե՞լ է` կրթական ոլորտը զերծ պահելու  կրոնական քայքայիչ գործունեություն ծավալող կառույցներից փրկելու համար: «Եթե դպրոցներում նման երեւույթ տեսնում ենք, փորձում ենք կանխել ոչ միայն այդ, այլեւ մյուս ուղղություններով»,- ասաց նախարարը:

Սոնա Դավթյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА