ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վահան Շիրխանյանի առողջական հարցերով ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ-ի կառավարությանը

17.02.2017 15:01 ԻՐԱՎՈՒՆՔ
Վահան Շիրխանյանի առողջական հարցերով ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ-ի կառավարությանը

2015 թ-ին ԱԱԾ-ի վնասազերծած զինված խմբի հետ համագործակցության մեղադրանքով ձերբակալված, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանից լրագրողները տեղեկացան, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի մասին ՄԻԵԴ-ը դիմել է ՀՀ-ի կառավարությանը եւ երկու գրություն ուղարկել: ՀՀ-ի կառավարությունը մինչեւ փետրվարի 22-ը պարտավոր է պատասխանել այդ հարցերին, որոնք վերաբերում են նրա առողջությանը:

Փաստաբանն այսօր  տեսակցել է Վահան Շիրխանյանին, որից արյան նմուշ են վերցրել` այն հետազոտելու: «Շիրխանյանը չի կարողանում քայլել: Ավելին` մի քանի օր առաջ չի էլ կարողացել պառկած տեղից վեր կենալ»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է Վահան Շիրխանյանին «Արմավիր» ՔԿՀ տանելուն, Հայկ Ալումյանի խոսքով` Շիրխանյանին նպատակահարմար չեն գտել տեղափոխել: «Հավանաբար, հաշվի են առնել նաեւ մեր բողոքները»,- ասաց Հայկ Ալումյանը:

 

 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА