ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանանց սովորություն, որը «սպանում» է սեռական կյանքը

17.02.2017 13:09 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կանանց սովորություն, որը «սպանում» է սեռական կյանքը

Ջոնս Հոպկինսի համալսարանի Հասարակային առողջության Բլումբերգյան դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ որքան շատ է կինը, առանց ամուսնու հետ խերհրդակցելու, որոշումներ կայացնում՝ կապված տնային տնտեսության հետ, այնքան քիչ է նրա կյանքում լինում սեքսն ամուսնու հետ:

Պապարացիներին հաջողվել է լուսանկարել Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխայի փոխնակ մորը

 

Ամերիկացիների հրապարակած թվերն ապշեցնող էին. պարզվել է, որ իշխող կանայք 100 անգամ ավելի քիչ են սեքսով զբաղվում իրենց օրինական ամուսինների հետ, քան ավելի մեղմ բնավորություն ունեցողները: Այն, որ կինը միայնակ է տնօրինում ընտանեկան բյուջեն, ինքնուրույն է պլանավորում գնումները, հանդիպումներն ու այցելություններն ընկերներին և առհասարակ միայնակ է կայացնում բոլոր որոշումները, միանշանակ բացասաբար է ազդում զույգի համատեղ սեռական կյանքի վրա:

Ուսումնասիրությանը մասնակցել են կանայք՝ աֆրիկյան վեց տարբեր երկրներից: Բանն այն է, որ այս երկրներում ամուսնական պարտականությունները հստակ բաժանված են և կինը կա՛մ ինքնուրույն է կայացնում տնային տնտեսության հետ կապված բոլոր որոշումները, կա՛մ ամուսնու հետ համատեղ: Նախագծի հեղինակնեից մեկը՝ Միշել Հինդինը պնդում է, որ ամուսնու հետ խերհրդակցելու սովորությունը նպաստում է սեռական հարաբերությունների ավելացմանը երեք և ավել անգամներ (առավելագույնը 100 անգամ):

Հինդինը ենթադրում է, որ ինքնուրույն որոշումներ կայացնող կանայք նույն քաղաքականությունն են վարում նաև անկողնում, ինչը բացասաբար է ազդում տղամարդկանց լիբիդոյի վրա: Հինդինի գործընկերը՝ Քերի Մունտիֆերինգն ընդգծում է, որ այս ուսումնասիրության արդյունքներից ելնելով, կանայք կարող են որոշ եզրահանգումների գալ և փոխել իրենց սովորությունները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА