ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դատավորը Մարա Բաղդասարյանին եւս 40 հազար ռուբլի տուգանք է ավելացրել

16.02.2017 16:10 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Դատավորը Մարա Բաղդասարյանին եւս 40 հազար ռուբլի տուգանք է ավելացրել

Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանը  մոսկովյան դատարանի կողմից տուգանվել է եւս 40 հազար ռուբլով՝ վարչական պատժից խուսափելու 4 գործով։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Մոսկվայի Սավելովսկու դատարանի մամուլի քարտուղար Կոնստանտին Տիմոշենկոն։

Տասը նշան, որ նա հիմարացնում է ձեզ

«Այսօր դատարանը քննարկել է Բաղդասարյանի վերաբերյալ չորս վարչական նյութեր՝ ՌԴ քրեական օրենսգրքի 20,25 հոդվածի 1 մասով իրավախախտումներ կատարելու հետ կապված։ Դատավորը Բաղդասարյանին պատիժ է նշանակել չորս տուգանքի տեսքով՝ յուրաքանչյուրի համար 10 հազար ռուբլի», - ասել է մամուլի քարտուղարը։

Նա հավելել է, որ Բաղդասարյանն ինքը նիստին ներկա  չի գտնվել՝ խնդրելով նյութերը քննարկել առանց իրեն։

Տիմոշենկոն հավելել է, որ երեք օրում տուգանքի գումարը հասել է 64 հազար ռուբլու։

Բաղդասարյանը ավտոարշավորդի ռեզոնանսային պատմության գործով անցնող անձ է եղել, որից հետո մի քանի անգամ ձերբակալվել է երթեւեկության կանոնները խախտելու համար։ Բազմաթիվ խախտումների համար դատարանը նրան պարտադիր աշխատանքների է ուղարկել, որոնք նա բաց է թողել, ինչի պատճառով վարչականորեն ձերբակալվել է 15 օրով։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА