ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նորա Գրիգորյանը վերադառնում է բեմ

16.02.2017 12:08 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Նորա Գրիգորյանը վերադառնում է բեմ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ բեմադրիչ, դերասանուհի Նորա Գրիգորյանը փետրվարի 23-ին հանդես կգա իր իսկ բեմադրած «Խնջույք ամառանոցում» ներկայացման մեջ, փոխարինելով դերասանուհի Լիլյա Մուկուչյանին: Նորան տևական դադարից հետո կրկին վերադառնում է բեմ, իսկ աշխատանքային դադարը պայմանավորված էր զույգ բալիկների լույս աշխարհ գալով: Իր դերի մասին խոսելով դերասանուհին փաստեց, որ կերպարը բավականին բարդ, հոգեբանական շերտեր է բացահայտում. «Ջանք ու եռանդ չեմ խնայել, հուսամ ամեն ինչ լավ կստացվի»,- Image may contain: 1 person, standingհույս հայտնեց Նորան եւ հավելեց, որ վախն ու անհանգիստ վիճակը առաջնախաղից առաջ միշտ էլ դերասանին ուղեկցող զգացողություններ են, ինքն էլ այդ հարցում բացառություն չէ. «Շատ անհանգիստ եմ՝ նույնիսկ լարված: Թեպետ, ինչպես ասում են, «ֆորմայի» մեջ եմ, և ետ դարձի ճանապարհը կիսով չափ անցել եմ: Անշուշտ, դեռ շատ աշխատելու տեղ ունեմ: Խաղընկերներս շատ լավն են. նրանք թև ու թիկունք են տալիս ինձ: Անչափ շնորհակալ եմ՝ օգնելու և ոգևորելու համար»,- անկեղծանում է Ն. Գրիգորյանն ու հավելում, որ ներկայացման փորձերին նույնիսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարին, հայրիկին` Ալեքսանդր Գրիգորյանին է խնդրել ներկա լինել, որպեսզի խորհուրդներ տա. «Մեկ տարի և մի քանի ամիս դադարից հետո կա հոգեվիճակի փոփոխություն: Նոր ապրումներ ունեցած բեմ ես բարձրանում ու զգում, որ ուրիշ մարդ ես»,- ասաց Ն. Գրիգորյանը:

ՌՈՒՍ ՓՈՔՐԻԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԲԵՄՈՒՄ ԵՐԳԵՑԻՆ ՀԱՅԵՐԵՆ

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА