ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՓՈՍՏԱՏԱՐԸ

15.02.2017 21:14 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՓՈՍՏԱՏԱՐԸ


(ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆԻՆ)

Кто там?
Это я, почтальон Никол, принес вам письмо

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
(ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿ 
ԲԵԼԱՌՈՒՍԻ ԴԵՍՊԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ ՉԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բելառուսի դեսպանատնից հայտնում են, քանի որ դեսպանատունը գտնվում է Գագիկ Ծառուկյանի այգում, դեսպանը վախից իրեն գցել էր Գագիկի բախչեն:


ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՈՒՍՈՒՑԻՉԸ
(ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ` ԱՐԹՈՒՐ 
ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉՆ Է 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի` Արթուր Բաղդասարյանը Հեղինե Բիշարյանի ոչ միայն նախկին եւ ներկա ուսուցիչն է, այլ նաեւ` հետմահու:
ՈՂԲԱՄ ՔԵԶ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ
(ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԻՐ ԿՈՒՍԱԿԻՑՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ` «ՎԱՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՇԻՆԵՐԴ ԿՔԵՐԹԵՄ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
«Հայկական վերածնունդ» կուսակցությունից հայտնում են, որ համագումարից հետո Արթուր Բաղդասարյանին շնորհել են կուսակցության առաջնորդ-քերթողահայր:


ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ
(ԲԻՇԱՐՅԱՆԻ` «ՀԿՎ-ԻՆ ՎԻՐԱՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐԸ ՄԱՏԵՐՈՎ ԿՀԱՆԵՄ», 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` Հեղինե Բիշարյանի հայտարարությունից անցկացրած սոցիոլոգիական հարցումից պարզ է դարձել, որ նրա սպառնալիքը իրականություն դառնալուց հետո երկրում համարյա 100 տոկոսը կկուրանան:

ԴԻԱԿԱՊՏՈՒԹՅՈՒՆ
(ԲՀԿ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ)
Ըստ Թաղման բյուրոյի` Նաիրա Զոհրաբյանի ԲՀԿ համագումարում «նոպասարան» հայտարարությունից հետո իսպանացիները դագաղում շուռ եկան:


ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄ
(ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՕՀԱՆՅԱՆ-ՕՍԿԱՆՅԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ԴԱՇԻՆՔԸ ԼՔԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Արամ` ամեն ինչ կարամ, իսկ եթե չկարամ` ապա կանեմ հարամ: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА