ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

15.02.2017 19:35 ԲԱՄԲԱՍԱՆՔ
 ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի` այժմ ԱՄՆ-ում հայտնի Ֆլեթչերի դիվանագիտական դպրոցում եւ Թաֆթսի համալսարանում սովորող կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը այն աստիճանի է դժգոհ «Ժառանգության»` Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալուց, որ որոշել է դուրս գալ «Ժառանգությունից», սակայն այդ որոշումը հրապարակել «շպիոնական կուրսերի» ավարտից հետո Հայաստան վերադառնալու ժամանակ: Սակայն, մեր աղբյուրի վկայությամբ` Զարուհի Փոստանջյանը, ում կարծիքը Սանասարյանն ամբողջովին կիսում է, հորդորում է դա չձգձգել եւ կուսակցությունից դուրս գալու որոշումը հնչեցնել առաջիկա օրերին` դրան հավելելով Րաֆֆի Հովհաննիսյանին դատապարտող ձեւակերպում: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА