ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրինա Քոչարյանը ԱԺ ընտրություններին չի առաջադրվի

15.02.2017 19:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
 Իրինա Քոչարյանը ԱԺ ընտրություններին չի առաջադրվի

Այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս խորհրդարանական ընտրություններին տեղի ունեցող զարգացումներին կհետեւի հեռվից` այդպես էլ չբարձրաձայնելով, թե որ քաղաքական ուժին է սատարում, արդեն իսկ ակներեւ է: Սակայն երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, որ Քոչարյաններից մեկնումեկն, այնուամենայնիվ, անթաքույց կհայտնվի Օհանյան-Օսկանյան, այժմ արդեն` եւ Րաֆֆի Հովհաննիսյան դաշինքում: Այս համատեքստում, թե արդյոք  Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ ԻՐԻՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ` Ռ. Քոչարյանի զարմուհին, պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, «Իրավունքը» հետաքրքրվեց նրանից: Ի պատասխան, Ի. Քոչարյանը միայն ասաց, որ չի առաջադրվելու, իսկ այլ հարցերի պատասխանել, պարզապես չցանկացավ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА