ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան դաշինքում» հաղթեց Նաիրա Զոհրաբյանի թեզը

15.02.2017 19:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ծառուկյան դաշինքում» հաղթեց Նաիրա Զոհրաբյանի թեզը

Ծառուկյան դաշինքը, որի անունը կնքել էին լրատվամիջոցներն ու քաղաքական գործիչները, ի չիք դարձավ: Երազելի քաղաքական լայն կոնսոլիդացիան այդպես էլ չկայացավ:Նախ ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձեւավորվող դաշինքը լքեց ՌԱԿ-ը, ապա ՍԴՀԿ-ն, իսկ ՎՍԴԿ-ն այդպես էլ մնաց վիզը ծուռ` բանակցությունների սպասող: Արդյունքում, այս քաղաքական ուժը մնաց ինքն իրենով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ եւ նրա ներկա ու նախկին ԲՀԿ-ական պատգամավորներով: Իհարկե, չհաշված իշխանություններից իրենց ժառանգություն հասած Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանին: Ըստ էության, տեղի ունեցավ այն, ինչ դեռեւս ամիսներ առաջ «Իրավունքի» հետ զրույցում ասում էր ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, այժմ արդեն իր տեղը Գ. Ծառուկյանին զիջած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, որը մասնավորապես նշում էր. «Համագործակցություն այլ քաղաքական ուժերի հետ կարող է լինել, օրինակ, ընտրակեղծիքները կանխելու, ընտրատեղամասերում վերահսկողություն սահմանելու վերաբերյալ: Իսկ ինչ վերաբերում է դաշինքներին, ապա այստեղ որոշակի թերահավատություն ունենք: Փորձը ցույց է տվել, որ Հայաստանում նախընտրական դաշինքներով մեկ միասնական ցուցակները այնուհետ խորհրդարանում տասնյակ բեկորների են բաժանվում եւ չեն աշխատում: Եվ երկրորդ` «Բարգավաճ Հայաստանն» ինքնաբավ քաղաքական ուժ է: Մենք ունենք բոլոր ռեսուրսները` առանց որեւէ դաշինքի, մի քիչ ավել, մի քիչ պակաս այն շեմը, այն քվեն, որ ակնկալում ենք ստանալ: Գիտեք, միգուցե, բառը մի քիչ կոպիտ կհնչի, բայց դաշինքները կարող են լինել նույն քաշային կատեգորիաների քաղաքական ուժերի միջեւ: Կան ուժեր, որոնց միակ, այսպես ասած, շանսը խորհրդարանում լինելու դաշինքներն են` այլ քաղաքական ուժերի ռեսուրսների հաշվին: Ընդ որում` ռեսուրս ասելով, քավ լիցի, միայն նկատի չունեմ ֆինանսականը, այլ նկատի ունեմ մարդկային, կազմակերպչական, նաեւ հանրային վստահության առումով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА